2024-ին մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 40.6%-ով ավելի քրեական վարույթ. Դատախազության 2024 թվականի գործունեության մասին հաղորդում

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

2024 թվականին ավարտվել է 38 հազար 58 քրեական վարույթ (2023 թվականին՝ 33 հազար 396), այդ թվում՝ 11 հազար 801-ը՝ 13 հազար 179 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան (2023 թվականին՝ 8393-ը՝ 10 հազար 115 անձի վերաբերյալ), 45-ը՝ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու միջնորդությամբ ուղարկվել է դատարան (2023 թվականին՝ 55), 26 հազար 212-ը կարճվել է (2023 թվականին՝ 24 հազար 948), որոնցից 17 հազար 813-ը՝ (2023 թվականին՝ 18.309) Քրեական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 1- ին կետով նախատեսված հիմքով․ տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Այսպիսով, համաձայն Դատախազության 2024 թվականի գործունեության մասին հաղորդման՝ 2024 թվականին ավարտվել է 4662-ով կամ 14%-ով ավելի քրեական վարույթ քան 2023 թվականին, այդ թվում՝ մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 3408-ով կամ 40.6%-ով ավելի քրեական վարույթ, կարճվել է 1264-ով կամ 5.1%-ով ավել քրեական վարույթ:

2024 թվականի ընթացքում ավարտված քրեական վարույթների 42.1%-ը (2023 թվականին՝ 39.9%) քննվել է մինչև 2 ամիս, 21.5%-ը (2023 թվականին՝ 20.7%)՝ մինչև 4 ամիս, 15%-ը (2023 թվականին՝ 15.9%)՝ մինչև 6 ամիս, 11.9%-ը (2023 թվականին՝ 16%)՝ մինչև 1 տարի, 9.5 %-ը (2023 թվականին՝ 7.5%)՝ 1 տարուց ավելի ժամկետում: