ԱՄՆ սենատորները սատարում են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների օրինագիծը, եթե Մոսկվան հրաժարվի խաղաղության բանակցություններից

Լուրեր

09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
09.10.2026 | 11:24
Ադրբեջանի քաղաքացին դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ «Հայաստանում ապաստան ստանալու» խնդրանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ Սենատի կեսը՝ 25 հանրապետականներ ​​և 25 դեմոկրատներ, երեքշաբթի միավորվել են՝ պատժամիջոցներ սահմանելու համար, որոնք կկիրառվեն Ռուսաստանի դեմ, եթե Մոսկվան հրաժարվի Ուկրաինայի հետ բարեխիղճ խաղաղության բանակցություններից, գրում է Reuters-ը։

Օրինագծի գլխավոր աջակիցներ՝ հանրապետական ​​սենատոր Լինդսի Գրեհեմը և դեմոկրատ սենատոր Ռիչարդ Բլումենտալն ասել են, որ դրանով առաջնային և երկրորդային պատժամիջոցներ կսահմանվեն Ռուսաստանի և այն կառույցների դեմ, որոնք աջակցում են Ուկրաինայում ռուսական ագրեսիային, եթե Մոսկվան չկարողանա բանակցություններ վարել կամ հետագա փորձեր ձեռնարկի՝ խաթարելու Ուկրաինայի ինքնիշխանությունը խաղաղության համաձայնագրից հետո:

Նշվում է, որ օրինագիծը երկկուսակցական համագործակցության հազվագյուտ օրինակ է պառակտված ԱՄՆ Կոնգրեսում։

«Ռուսաստանի դեմ պատժամիջոցները պահանջում են մաքսատուրքեր այն երկրների համար, որոնք գնում են ռուսական նավթ, գազ, ուրան և այլ ապրանքներ: ԱՄՆ Սենատում գերիշխող տեսակետն այն է, որ Ռուսաստանն է ագրեսորը, և որ այս սարսափելի պատերազմն ու Պուտինի ագրեսիային պետք է վերջ դրվի հիմա, իսկ ապագայում զսպվի»,- ասվում է  սենատորների հայտարարության մեջ։

Ըստ օրինագծի կողմնակիցների՝ այն երկու պալատներում էլ կանցնի ճնշող մեծամասնությամբ, եթե Կոնգրեսի հանրապետական ​​առաջնորդները թույլ տան քվեարկություն:

Դեռևս ոչինչ չի նշվում, թե երբ կարող է տեղի ունենալ քվեարկությունը։

Bloomberg-ը հաղորդում է, որ նախագիծը նախատեսում է 500% մաքսատուրք ռուսական նավթ, նավթամթերք, բնական գազ կամ ուրան գնող երկրներից ներմուծման համար։ Դա ենթադրում է նաև պատժամիջոցներ Ռուսաստանից ուրան գնող ցանկացած երկրի նկատմամբ։ Բացի այդ, սահմանափակումների փաթեթը կներառի ԱՄՆ ֆինանսական հաստատությունների՝ Ռուսաստանի կառավարության հետ կապված կազմակերպություններում ներդրումներ կատարելու արգելք, իսկ ԱՄՆ քաղաքացիներին կարգելվի ռուսական պետական ​​պարտատոմսեր գնել:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի