Մակունցը մասնակցել է ԱՄՀ-ի կողմից՝ ԱՄՆ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների կին ղեկավարների համար կազմակերպված ընդունելությանը
Քաղաքականություն
02.04.2025 | 10:07
Ապրիլի 1-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը մասնակցել է Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից՝ ԱՄՆ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների կին ղեկավարների համար կազմակերպված ընդունելությանը. տեղեկացնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։
«Ընդունելությունը հյուրընկալել է ԱՄՀ գործադիր տնօրեն Քրիստալինա Գեորգիևան, ով անդրադարձել է գլոբալ տնտեսական մարտահրավերներին և դրանց հաղթահարման ուղղությամբ ԱՄՀ կողմից գործադրվող ջանքերին։
Քննարկման ընթացքում ընդգծվել է կանխատեսելի քաղաքական միջավայրի կարևորությունը կայուն տնտեսական զարգացման գործում»,- ասված է հաղորդագրությունում։