Թրամփը դիտարկում է ՌԴ-ի դեմ ագրեսիվ պատժամիջոցների կիրառման հնարավորությունը՝ հրադադարի բանակցությունները ձգձգելու համար

Լուրեր

09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
09.10.2026 | 11:24
Ադրբեջանի քաղաքացին դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ «Հայաստանում ապաստան ստանալու» խնդրանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 11:22
Կլիչկոն Կիևի բնակիչներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հեռանալ քաղաքից
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Ռուսաստանի իշխանությունները «ձգձգում են բանակցությունները» Ուկրաինայում հրադադարի շուրջ։ Այս մասին հայտնել է Fox News-ի լրագրող Ջեքի Հենրիխը՝ վկայակոչելով քննարկումներին ծանոթ աղբյուրին։

«Թրամփը կարծում է, որ Պուտինը ժամանակ է ձգում։ Վարչակազմը դիտարկում է ագրեսիվ պատժամիջոցների կիրառման հնարավորությունը, ներառյալ՝ Ռուսաստանի «ստվերային նավատորմի» նկատմամբ»,- ասել է աղբյուրը։

Նա հավելել է, որ նախագահ Թրամփը հիասթափված է Պուտինից և կարծում է, որ Ռուսաստանը «դանդաղեցնում է համապարփակ հրադադարի շուրջ բանակցությունները։

«Քննարկվում է առաջ գնալու հարցը։ Ինձ ասել են, որ պատժամիջոցների պահպանման մակարդակը ներկայում ցածր է, ոչ պաշտոնապես՝ գնահատվում է «10-ից 3», և որ Բալթիկ ծովով անօրինական նավթ տեղափոխող Ռուսաստանի «ստվերային նավատորմի» գործունեության խափանումը կարող է ճնշման հեշտ թիրախ լինել»,-X-ի իր միկրոբլոգում գրել է լրագրողը։

Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթն էլ ճեպազրույցում լրագրողներին ասել է, որ Թրամփը հիասթափված է և՛ ՌԴ նախագահ Վլադիմիր  Պուտինից, և՛ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիից։

«Նա ցանկանում է, որ այս պատերազմն ավարտվի: Երկու կողմից էլ մարդիկ են մահանում, և դա շատ երկար է տևում: Մեր թիմը շարունակում է աշխատել ինչպես ռուսների, այնպես էլ ուկրաինացիների հետ»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ NBC-ից լրագրող Քրիստեն Ուելքերն ավելի վաղ հայտնել էր, թե Թրամփը զանգահարել է իրեն՝ արտահայտելու իր զայրույթն այն բանի համար, որ Պուտինը կասկածի տակ է դնում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի՝ որպես առաջնորդի ապագան։

Թրամփն իր հերթին  հայտարարել էր, որ չէր ցանկանա երկրորդական մաքսատուրքեր սահմանել ռուսական նավթի համար, սակայն ստիպված կլինի դա անել, եթե Ուկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում առաջընթաց չգրանցվի։

«Ես չեմ ցանկանում երկրորդական մաքսատուրքեր սահմանել նրա նավթի համար, սակայն կարծում եմ՝ կանեի դա, եթե համարեի, որ նա գործից գլուխ չի հանում։ Ես դա արել եմ Վենեսուելայի հետ։ Ուզում եմ՝ նա ավարտի պատերազմը, որ ռուս և ուկրաինացի զինծառայողների սպանությունը դադարեցվի»,- նշել էր ԱՄՆ նախագահը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի