Ղազախստանում AZAL-ի (Ադրբեջանական ավիաուղիներ) ինքնաթիռի կործանումից հետո 32 մարդ ողջ է մնացել։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է երկրի Գլխավոր դատախազության մամուլի ծառայության ներկայացուցիչ Քենան Զեյնալովը։ Նրա խոսքով՝ դեպքի առիթով քրեական գործ է հարուցվել, այն քննվում է Ղազախստանի դատախազության հետ համատեղ։ «Մենք չենք կարող հայտնել հետաքննության արդյունքների վերաբերյալ։ Բոլոր վարկածներով կատարվում են համապատասխան փորձաքննություններ՝ …

