Ուկրաինայում ռուսական բանակի զանգվածային հրթիռային հարվածի պատճառով էլեկտրաէներգիայի կանխարգելիչ անջատումներ են սկսվել։ Դեկտեմբերի 25-ի առավոտյան ամբողջ երկրում օդային հարվածի ահազանգ է ստացվել, փոխանցում է Current Time-ը։ «Անջատումների ժամանակացույցին տեղեկացեք ձեր տարածաշրջանային էներգետիկ ընկերությունների կայքից և պաշտոնական էջերից»,- ասվում է «Ուկրէներգո»-ի հայտարարության մեջ: «Suspilne»-ը գրում է, որ Կիևի որոշ շրջաններ հոսանքազրկվել են։ Ուկրաինայի էներգետիկայի նախարարության ղեկավար …

