Մերձավան բնակավայրում տեղի ունեցած դեպքի առթիվ քրեական հետապնդում է հարուցվել 9 անձի նկատմամբ, որոնցից 3-ը ձերբակալված են: Այս մասին Factor.am-ին տեղեկացրին Քննչական կոմիտեից։ Հիշեցնենք, որ երեկ Մերձավանում զինված հարձակում է եղել վարչական ղեկավարի տան դիմաց, որի հետևանքով 1 մարդ է մահացել, 1-ն էլ՝ վիրավորվել։ Նախաքննությունը շարունակվում է: Անժելա Պողոսյան

