ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի ընդառաջ տեղի է ունեցել Նիդեռլանդների խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստ, որին մասնակցել է Նիդեռլանդների ԱԳ նախարար Կասպար Վելդկամպը։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լսումների ընթացքում առաջադրվել է Հայաստանի Հանրապետությանն առնչվող 2 բանաձև։ Համաձայն ընթացակարգի՝ բանաձևի նախագիծը ներկայացվում է հեղինակներից մեկի կողմից․ առաջին բանաձևի հեղինակներն են պատգամավորներ Իսա Կահրամանը (NSC) և Դոն Սեդերը (ChristenUnie)։ …