Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ Եվրամիությունը 90 օրով հետաձգում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից սահմանված մաքսատուրքերին ի պատասխան հակազդեցության միջոցառումների կիրառումը։ Նա այս հայտարարությունն արել է ԱՄՆ նախագահի կողմից աշխարհի մեծ մասի երկրների համար ներմուծման մաքսատուրքերի ավելացումն 90 օրով կասեցնելու մասին հայտարարությունից հետո։ «Մենք ի գիտություն ենք ընդունել նախագահ Թրամփի հայտարարությունը։ …

