Իրանը հայտարարել է, որ արտաքին սպառնալիքները կարող են հանգեցնել երկրից ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների վտարմանը

Լուրեր

19.11.2026 | 18:50
Նախարարը հորդորում է, որ համայնքի ղեկավարներն ինձ դատի տան, բայց ինքը չի տալիս․ Իրինա Յոլյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 18:37
Պուտինը պատմել է «փոխզիջումների» մասին, որոնց պետք է համաձայնել՝ պատերազմը դադարեցնելու համար
19.11.2026 | 18:29
Իտալական ակումբը պայմանագիր է կնքել շան հետ
19.11.2026 | 18:20
Հովհաննես Հովհաննիսյանը ևս 5 տարի կշարունակի լինել ԵՊՀ ռեկտոր
19.11.2026 | 18:10
Լատվիայի նոր կառավարությունը խոստացել է երկրի «ապառուսականացում» իրականացնել և սահմանափակել ռուսերենի օգտագործումը
19.11.2026 | 17:59
Ռուսաստանի պատասխանն ավելի ցավոտ կլինի․ Պուտինն առաջին անգամ մեկնաբանել է Ղրիմի կամրջին ուկրաինական հարվածները
19.11.2026 | 17:52
Նախազգուշացում եմ հայտարարում 75 համարի տակ հանդես եկող պատգամավորին․ Ռուբինյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 17:42
Վեց երկիր, այդ թվում՝ ՀՀ-ն և ԱՄՆ-ն, դեմ են քվեարկել Իսլամական կազմակերպության հետ համագործակցության մասին ՄԱԿ-ի բանաձևին
19.11.2026 | 17:30
Արդյո՞ք Իրանն ու Ադրբեջանը կարող են դառնալ ռուսական գազի այլընտրանքային մատակարար
19.11.2026 | 17:19
Օլիմպիական չեմպիոնը երեք տարով որակազրկվել է դոպինգի համար
19.11.2026 | 17:07
Ինչո՞ւ հետաձգվեց, ապա չեղարկվեց Միրզոյանի և Գերմանիայի ԱԳ նախարարի համատեղ ասուլիսը
19.11.2026 | 17:00
ԱՄՆ-ում ռուսաստանցի է ձերբակալվել լրտեսության մեղադրանքով․ նա հետևել է Ուկրաինային աջակցող ընկերության գործունեությանը
19.11.2026 | 16:51
Փաշինյանը դեկտեմբերի 3-ին կմեկնի Մոսկվա և կհանդիպի Պուտինի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 16:46
Ամերիկյան AECOM-ը Մհեր Գրիգորյանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի տեխնիկատնտեսական ուսումնասիրության նախնական արդյունքները
19.11.2026 | 16:35
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի տնային կալանքի ժամկետը 3 ամսով երկարաձգվեց
Բոլորը

Իրանը կարող է դադարեցնել համագործակցությունը ՄԱԿ-ի միջուկային գործակալության հետ, եթե արտաքին սպառնալիքները շարունակվեն: Այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեի խորհրդականը՝ այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին զգուշացրել էր ռազմական ուժի կիրառման մասին, գրում է Al Arabiya-ն՝ վկայակոչելով Reuters-ին։

«Շարունակական արտաքին սպառնալիքները և Իրանին ռազմական հարձակման պայմաններում դնելը կարող են հանգեցնել զսպող միջոցառումների, ինչպիսիք են Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսուչների արտաքսումը և նրա հետ համագործակցության դադարեցումը»,- X-ում գրել է Ալի Խամենեիի խորհրդական Ալի Շամխանին՝ նշելով, որ «Իրանում հարստացված նյութերը անվտանգ և չբացահայտված վայրեր տեղափոխումը նույնպես կարող է օրակարգում լինել»։

Հավելենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին  հայտարարել էր, որ Իրանի դեմ հնարավոր ռազմական հարվածի «առաջնորդը» կլինի Իսրայելը, եթե Թեհրանը չհրաժարվի իր միջուկային զենքի ծրագրից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի