Թրամփը նախազգուշացրել է Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողությունների մասին՝ Իսրայելի ներգրավմամբ

Լուրեր

08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:45
Խաղից մինչև ֆինանսական գրագիտություն․ ինչ է առաջարկում Ամերիաբանկը դպրոցականների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:41
Համագործակցություն՝ հանուն կրթության․ Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր
08.09.2026 | 19:30
ՌԴ-ի հետ չենք ամուսնացել, որ ապահարզան տանք․ քաղաքացիներն ուզում են ՀՀ-ն ԵՄ-ի անդամ դառնա, հանրաքվե պետք չէ․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:17
Բյուրեղավանից Աբովյանի ԲԿ տեղափոխված բուժառուների առողջական վիճակում դրական դինամիկա կա․ Ավանեսյան
08.09.2026 | 18:58
Թրամփն ու Պուտինը մեկժամյա հեռախոսազրույց են ունեցել
08.09.2026 | 18:45
Անթալիայում մոլեգնում են անտառային հրդեհները, բնակիչները տարհանվում են․ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 18:32
Հայաստան-Թուրքիա սահմանի թուրքական Ալիջան անցակետի բացման ​​շինաշխատանքները շարունակվում են. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
08.09.2026 | 18:24
Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է
08.09.2026 | 18:13
Կարևորում ենք Հյուսիսային Մակեդոնիայի հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը․ Փաշինյան
08.09.2026 | 18:04
Ռենուարի թանգարանից 9 մլն եվրոյի նկարներ են գողացել
08.09.2026 | 17:54
Միջազգային աստղերով ու նոր ծրագրերով․ Սիմֆոնիկ նվագախումբը սկսում է 21-րդ համերգաշրջանը
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ հնարավոր ռազմական հարվածի «առաջնորդը» կլինի Իսրայելը, եթե Թեհրանը չհրաժարվի իր միջուկային զենքի ծրագրից, գրում է France 24-ը։

Թրամփը մեկնաբանություններն արել է ապրիլի 12-ին Օմանում ԱՄՆ-ի և Իրանի պաշտոնյաների մասնակցությամբ նախատեսված բանակցություններից առաջ։ Այս շաբաթվա սկզբին Թրամփը հայտարարել էր, որ բանակցությունները կլինեն «ուղղակի», մինչդեռ Իրանը դրանք որակել է որպես «անուղղակի» բանակցություններ ԱՄՆ-ի հետ։

«Եթե պահանջվում է ռազմական ուժ, մենք ռազմական ուժ կունենանք։ Իսրայելն ակնհայտորեն շատ ներգրավված կլինի դրանում։ Նրանք կլինեն դրա առաջնորդը»,- ասել է Թրամփը։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթվա սկզբին հայտարարել էր, որ աջակցում է Թրամփի դիվանագիտական ​​ջանքերին՝ Իրանի հետ կարգավորման հասնելու համար: Նա հավելել էր, որ Իսրայելն ու ԱՄՆ-ն ունեն նույն նպատակը՝ ապահովել, որ Իրանը միջուկային զենք չզարգացնի: Այնուամենայնիվ, Նեթանյահուն գլխավորել է Թրամփին համոզելու ջանքերը՝ դուրս գալու 2018 թվականին Իրանի հետ ԱՄՆ-ի միջնորդությամբ կնքված համաձայնագրից:

Միացյալ Նահանգներն աստիճանաբար ավելի մտահոգված է, որ Թեհրանը ավելի, քան երբևէ մոտ է միջուկային զենքի ստեղծմանը։ Սակայն Թրամփը հայտարարել է, որ չունի բանակցությունների հստակ ժամանակացույց, որը կհանգեցնի խնդրի լուծման։

Միևնույն ժամանակ, ԱՄՆ ֆինանսների նախարարությունը չորեքշաբթի նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի միջուկային ծրագրի դեմ։ Դրանցում նշվում են Իրանում գործող հինգ կազմակերպություններ և մեկ անձ՝ Իրանի միջուկային ծրագրին աջակցելու համար։

«Ես ուզում եմ, որ Իրանը մեծ լինի։ Միակ բանը, որ նրանք չեն կարող ունենալ, միջուկային զենքն է։ Նրանք դա հասկանում են»,- հայտարարել է Թրամփը։

Հիշեցնենք, որ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նախօրեին հայտարարել էր, որ Թեհրանն ատոմային ռումբ չունի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի