Կարող եք հազար անգամ ստուգել, մենք ատոմային ռումբ չունենք․ Իրանի նախագահ

Լուրեր

19.11.2026 | 18:50
Նախարարը հորդորում է, որ համայնքի ղեկավարներն ինձ դատի տան, բայց ինքը չի տալիս․ Իրինա Յոլյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 18:37
Պուտինը պատմել է «փոխզիջումների» մասին, որոնց պետք է համաձայնել՝ պատերազմը դադարեցնելու համար
19.11.2026 | 18:29
Իտալական ակումբը պայմանագիր է կնքել շան հետ
19.11.2026 | 18:20
Հովհաննես Հովհաննիսյանը ևս 5 տարի կշարունակի լինել ԵՊՀ ռեկտոր
19.11.2026 | 18:10
Լատվիայի նոր կառավարությունը խոստացել է երկրի «ապառուսականացում» իրականացնել և սահմանափակել ռուսերենի օգտագործումը
19.11.2026 | 17:59
Ռուսաստանի պատասխանն ավելի ցավոտ կլինի․ Պուտինն առաջին անգամ մեկնաբանել է Ղրիմի կամրջին ուկրաինական հարվածները
19.11.2026 | 17:52
Նախազգուշացում եմ հայտարարում 75 համարի տակ հանդես եկող պատգամավորին․ Ռուբինյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 17:42
Վեց երկիր, այդ թվում՝ ՀՀ-ն և ԱՄՆ-ն, դեմ են քվեարկել Իսլամական կազմակերպության հետ համագործակցության մասին ՄԱԿ-ի բանաձևին
19.11.2026 | 17:30
Արդյո՞ք Իրանն ու Ադրբեջանը կարող են դառնալ ռուսական գազի այլընտրանքային մատակարար
19.11.2026 | 17:19
Օլիմպիական չեմպիոնը երեք տարով որակազրկվել է դոպինգի համար
19.11.2026 | 17:07
Ինչո՞ւ հետաձգվեց, ապա չեղարկվեց Միրզոյանի և Գերմանիայի ԱԳ նախարարի համատեղ ասուլիսը
19.11.2026 | 17:00
ԱՄՆ-ում ռուսաստանցի է ձերբակալվել լրտեսության մեղադրանքով․ նա հետևել է Ուկրաինային աջակցող ընկերության գործունեությանը
19.11.2026 | 16:51
Փաշինյանը դեկտեմբերի 3-ին կմեկնի Մոսկվա և կհանդիպի Պուտինի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 16:46
Ամերիկյան AECOM-ը Մհեր Գրիգորյանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի տեխնիկատնտեսական ուսումնասիրության նախնական արդյունքները
19.11.2026 | 16:35
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի տնային կալանքի ժամկետը 3 ամսով երկարաձգվեց
Բոլորը

Մենք բաց ենք երկխոսության համար, բայց չենք զիջելու մեր ձեռքբերումները և նրանց հետ գործարքներ չենք կնքի։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, գրում է Mehr գործակալությունը։

Ելույթ ունենալով Իրանի միջուկային նոր ձեռքբերումների բացահայտման արարողության ժամանակ՝ Պեզեշքիանն ընդգծել է երկրի միջուկային ծրագրի խաղաղ բնույթը։ Նա ևս մեկ անգամ ընդգծել է, որ Իսլամական Հանրապետությունը չի ձգտում միջուկային զենք արտադրել։

«Մենք ատոմային ռումբ չենք փնտրում: Ո՞վ է [Իրանի համար] քաղաքականությունը վեր դասում Իսլամական հեղափոխության առաջնորդից, որը պաշտոնապես հայտարարել է, որ մենք ատոմային ռումբ չենք փնտրում։ Հազար անգամ ստուգեք։ Կարող եք հազար անգամ ստուգել, ​​որ մենք ատոմային ռումբեր չունենք, բայց մեզ անհրաժեշտ է միջուկային գիտություն և միջուկային էներգիա»,- ընդգծել է Իրանի նախագահը։

Նա, միաժամանակ, հայտարարել է, որ Իրանը պատերազմ չի փնտրում, բայց իր գիտնականների ստեղծած գիտելիքով և ուժով ամուր կկանգնի ցանկացած ագրեսիայի դեմ։

«Որքան շատ նրանք մեզ վնասեն, այնքան մենք ավելի հզոր կդառնանք, ավելի ուժեղ կլինենք նրանց կողմից ցանկացած սպառնալիքի դեմ։ Մենք ցանկանում ենք խաղաղություն և անվտանգություն, բաց ենք երկխոսության համար, բայց չենք զիջելու մեր ձեռքբերումները և երբեք թույլ չենք տա, որ դրանք խոչընդոտեն մեր մտածողությանն ու նորարարությանը»,- ասել է Իրանի նախագահը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի