ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն չի մասնակցի փետրվարի 20-21-ը Յոհանեսբուրգում կայանալիք G20-ի արտգործնախարարների հանդիպմանը։ Այս մասին նա հայտնել է X-ում գրառմամբ։ «Ես չեմ մասնակցի Յոհանեսբուրգում G20-ի հանդիպմանը: Հարավային Աֆրիկան շատ վատ բաներ է անում՝ օտարելով մասնավոր սեփականությունը և օգտագործում G20-ը՝ խթանելու «համերաշխությունը, հավասարությունը և կայունությունը, այլ կերպ ասած՝ DEI (Diversity, Equity and Inclusion)»,- գրել է նա։ …

