Վահան Քերոբյանի խափանման միջոց բացակայելու արգելքը փոխվել է 5 մլն դրամ գրավով

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Հակակոռուպցիոն դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մերի Մոսինյանի, այսօր որոշել է փոխել Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի խափանման միջոց բացակայելու արգելքը։ Քերոբյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել 5 մլն դրամ գրավը։ Այս տեղեկությունը հայտնում են Հակակոռուպցիոն դատարանից։

Հիշեցնենք, որ Վահան Քերոբյանը մեղադրյալ է էկոմոնմիկայի նախարարությունում ենթադրյալ չարաշահումների գործով։ Նույն գործով անցնում է նաև «Սիներջի ինթերնեշնըլ սիսթեմզ» բաժնետիրական ընկերության մասնաճյուղի տնօրենների խորհրդի նախագահ Աշոտ Հովհաննիսյանը։

Ըստ մեղադրանքի՝ Հովհաննիսյանը, ցանկանալով ապահովել «Սիներջի» ընկերության անխոչընդոտ հաղթանակն էկոնոմիկայի նախարարության կարիքների համար 2022 թվականի հոկտեմբերին հայտարարված «հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման ծառայությունների ձեռքբերման» գնման գործընթացում, ընկերության աշխատակիցների հետ դրդել և օժանդակել է պաշտոնատար անձանց, որոնց թվում՝ նախարար Վահան Քերոբյանին, անցնել իրենց ծառայողական լիազորությունները, ինչպես նաև իրենց լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործել ի վնաս պետական և ծառայողական շահերի։

Ըստ գործի՝ Էկոնոմիկայի նախարարությունում հայտարարված մրցույթի համար այնպիսի չափորոշիչներ են սահմանվել, որոնք նպաստավոր են եղել «Սիներջի» ընկերության կողմից մրցույթը հաղթելու համար։ Վահան Քերոբյանը մեղադրանքը չի ընդունում։

 

Արաքս Մամուլյան