Որ ավտոբուսը հանում էիք, չէիք մտածո՞ւմ, որ էս վիճակն է լինելու. քասախցին` պաշտոնյային. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.10.2026 | 19:27
Ով է ՀՀ սահմանը հատած ադրբեջանցին․ պաշտոնական Բաքուն մանրամասներ է հայտնում
01.10.2026 | 19:12
Եղիշե Մելիքյանը և Կառլեն Հովհաննիսյանը՝ Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 19:02
Ֆրանսիայում աշակերտների բողոքի ցույցերի սրման հետևանքով հարյուրավոր մարդիկ ձերբակալվել են, տասնյակները՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 18:51
Լևոն Քոչարյանի «Նաիրի Ինշուրանս»-ի բաժնեմասի արգելանքը կպահպանվի․ Վերաքննիչը բավարարել է դատախազության բողոքը
01.10.2026 | 18:40
Էդգար Ղազարյանը դատապարտվել է 2 տարի ժամկետով ազատազրկման, պատիժը պայմանականորեն չի կիրառվել
01.10.2026 | 18:30
Կկորչի՛ ԵՏՄ-ում մնալու իմաստը, եթե ՀՀ-ն զրկվի տնտեսական օգուտներից․ Բաբկեն Թունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 18:22
ՖԻԴԵ. Հայ շախմատիստների թարմացված դիրքերը դասակարգման աղյուսակում
01.10.2026 | 18:10
Ադրբեջանցի զինվորը Սյունիքում կրակել է ՀՀ քաղաքացու վրա // Փաշինյանը՝ Իրանի դեմ պատժամիջոցների մասին․ ԼՈՒՐԵՐ
01.10.2026 | 18:03
Հայաստանը WorldSkills-ի պատմության մեջ առաջին մեդալն է նվաճել
01.10.2026 | 17:56
Ադրբեջանցու կրակոցից վիրավորը կին է, ադրբեջանցին ևս դանակից վիրավորում է ունեցել․ Շաքիի համայնքի ղեկավարը մանրամասներ է պատմել «Ազատությանը»
01.10.2026 | 17:55
Ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած քաղաքացին հիվանդանոցում է
01.10.2026 | 17:46
ՌԴ ԱԽ-ից հայտարարել են, թե TRIPP-ի իրականացման դեպքում ամերիկյան մասնավոր ռազմական ընկերություններ կարող են հայտնվել Հայաստանում
01.10.2026 | 17:38
Փաշինյանն ընդունել է ԱՄՆ կրոնական ազատությունների հանձնաժողովի ղեկավարին
01.10.2026 | 17:29
Արմեն Ադամյանը գլխավորել է «Գանձասարը»
01.10.2026 | 17:17
Նախկին ԱԳՆ շենքը կվերածվի բազմաֆունկցիոնալ համալիրի․ նախատեսվում է ավելի քան 150 մլն ԱՄՆ դոլարի ներդրում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Բոլորը

Քասախ համայնքի բնակիչները միակողմանի բացեցին Երևան- Աշտարակ ճանապարհը, որպեսզի պատկան կառույցի ղեկավարներն այցելեն համայնք՝ իրենց հետ քննարկելու տրանսպորտի հարցը։ Բողոքի ակցիայի վայր ժամանեց ՏԿԵ տրանսպորտի վարչության բաժնի պետ Պապին Գալստյանը։ Նա առաջարկեց խումբ ձևավորել, գնալ Եղվարդ համայնք և այնտեղ քննարկել տրանսպորտի հարցը։ Քասախի բնակիչները, սակայն, մերժեցին պաշտոնյայի առաջարկը և պահանջեցին, որ իրենց հետ հանդիպման գա Կոտայքի մարզպետը։ Այնուհետև բողոքի ակցիայի մասնակիցները կառավարության ներկայացուցչին ներկայացրեցին իրենց դժգոհությունները։

«Որ ավտոբուսը հանում էիք, չէիք մտածո՞ւմ, որ էս վիճակն է լինելու։ Չեք մտածո՞ւմ, որ մարդիկ ընդվզելու են։ Մենք 30 տարի քաղաքային տրանսպորտից ենք օգտվել, իսկ հիմա դա հանում եք և ավելի թանկ տրանսպորտ եք բերում»,- ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը։

Նշենք, որ վաղ առավոտյան Քասախ համայնքի բնակիչները փակել էին Երևան- Աշտարակ ճանապարհը՝ պահանջելով, որ ավտոբուսային համար 59 երթուղին չհանվի։ Բնակիչները ճանապարհը բացեցին միայն պաշտոնյանների գյուղ այցից հետո։

Հիշեցնենք, որ երեկ Պռոշյան և Քասախ համայնքի բնակիչները կառավարությունում հանդիպել էին պատկան մարմինների ներկայացուցիչների հետ։ Հանդիպման արդյունքում Պռոշյանի տրանսպորտի հարցը մասամբ լուծվել է՝ համար 25 երթուղին շրջադարձ կանի ՊՆ նախկին շենքի մոտից, իսկ Քասախը սպասարկող համար 59 երթուղին հանվում է։ Ապրիլի 5-ից Պռոշյանի և Քասախի բնակիչները պարբերաբար փակում են Երևան-Աշտարակ ճանապարհը՝ պահանջելով լուծել տրանսպորտի հարցը։

Մանրամասները՝ տեսանյութում։