Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնի համար դիմել է միայն մեկ թեկնածու` ԱԱԾ գլխավոր վարչության պետ Ռաֆայել Երիցյանը․ գրառմամբ տեղեկացնում է ԻՔՄ համակարգող Դանիել Իոաննիսյանը։ «Բարեվարքության եզրակացությունը ստանալուց (հունվարին) հետո ԶԼՄ-ների ու ՀԿ-ների ներկայությամբ կկազմակերպվի Երիցյանի հարցազրույցն ու քննությունը։ Քննության և բարեվարքության անցողիկ շեմերը հաղթահարելու դեպքում Երիցյանի թեկնածությունը կներկայացվի նշանակման համար։ Անհրաժեշտ է առանձին քննարկել, թե ինչո՞ւ …

