Դեկտեմբերի 27-ի առավոտյան ռուսական յոթ օդանավակայաններում ինքնաթիռների մեկնման և ժամանման ժամանակավոր արգելք է մտցվել, հայտնում են ռուսական գործակալությունները և Telegram ալիքները։ Ընդհանուր առմամբ, սահմանափակումներն ազդել են յոթ շրջանների վրա, գրում է DW-ի ռուսական ծառայությունը: Մոսկվայի ժամանակով 05:00-ին Սոչիի օդանավակայանում սահմանափակումներ են մտցվել, ասել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտյոմ Կորենյակոն։ «Ինքնաթիռների անձնակազմերը, ավիադիսպետչերները և օդանավակայանի ծառայությունները ձեռնարկում …

