Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արտակարգ հանդիպում է նշանակել դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ այն բանից հետո, երբ երկրի վարչապետը հայտարարել է ԵՄ-ի հետ բանակցությունները մինչև 2028 թվականը դադարեցնելու մասին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է News Georgia-ն։ Հաղորդվում է, որ հանդիպման ավարտին` առաջիկա ժամերին, Սալոմե Զուրաբիշվիլին հանդես կգա արտակարգ հայտարարությամբ։ Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն …

