Մարտուն Գրիգորյանը ավագանու մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել

Լուրեր

15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
Բոլորը

Գյումրի համայնքի ընտրություններում «Մեր քաղաքը» դաշինքի ցուցակը գլխավորող ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը ավագանու մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել թիվ 31 ընտրատարածքային հանձնաժողով: Այդ մասին հայտնեցին ԿԸՀ-ից:

Հանձնաժողովը գրանցումն ուժը կորցրած է ճանաչել, այսպիսով՝ Մարտուն Գրիգորյանն ավագանու անդամության ինքնաբացարկ է հայտնել:

«Մեր քաղաքը» դաշինքի Գյումրիի համայնքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը տասը օր առաջ գրառմամբ հայտարարել էր, որ իր գլխավորած դաշինքը կտա անհրաժեշտ քանակությամբ քվե՝ մյուս երկու ուժերի կողմից սատարվող թեկնածու Վարդան Ղուկասյանին՝ առանց որևէ պաշտոնի, ակնկալիքի և որևէ պայմանավորվածության։ Գրիգորյանը գրառման մեջ նշել էր՝ համոզված է, որ Ղուկասյանը ամենախոցելի թեկնածուն է՝ քրեական գործերով պայամանավորված։ Այս հայտարարությունից ավելի վաղ Գրիգորյանը մեկ այլ գրառում էր արել՝ նշելով, որ ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ չի ունենա։

Գյումրիի ավագանու առաջին նիստը կայանալու է ապրիլի 16-ին։ Այդ օրը քաղաքապետի երկու թեկնածու է առաջադրվելու` «Հայաստանի կոմունիստական կուսակցության» ցուցակով առաջադրված Վարդան Ղուկասյանը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից Սարիկ Մինասյանը։ Սպասվում է, որ քաղաքապետ կընտրվի Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը. անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր ուժերը հայտարարել են Ղուկասյանին սատարելու մասին։

ՔՊ-ն թեև չունի բավարար մանդատներ իր թեկնածուին անցկացնելու համար, բայց առանձին ՔՊ-ականներ հայտարարել են, որ Սարիկ Մինասյանը ևս այդ օրն առաջադրվելու է։ Չնայած Մարտուն Գրիգորյանը, Ռուբեն Մխիթարյանը և Կարեն Սիմոնյանը հայտարարել են Վարդան Ղուկասյանին աջակցելու մասին, բայց միաժամանակ շեշտել են, որ պատասխանատվություն չեն կիսելու։