«Կհասկանաք՝ ինչ է արել Պուտինը»․ Զելենսկին Թրամփին Ուկրաինա այցելելու կոչ է արել

Լուրեր

08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ուրախ կլինի իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի՝ երկիր այցի համար, որպեսզի նա տեսնի ռուսական ագրեսիայի հետևանքները։ Դրանից հետո կողմերը կարող են առաջ շարժվել պատերազմի դադարեցման հարցի շուրջ, հայտարարել է Զելենսկին CBS News-ին տված հարցազրույցին, փոխանցում է ՌԲԿ Ուկրաինան։

Ըստ նրա՝ այդպիսով Թրամփը «կկարողանար հասկանալ՝ ինչ է այնտեղ կատարվում»։

«Մենք հարգում ենք ձեր դիրքորոշումը։ Բայց խնդրում եմ՝ ցանկացած որոշում կայացնելուց, բանակցությունների ցանկացած պլանից առաջ եկեք և տեսեք մարդկանց, քաղաքացիական անձանց, զինվորներին, սպանված կամ մահացած երեխաներին, հիվանդանոցները, եկեղեցիները»,- ասել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահը լրատվամիջոցի հետ զրուցել է Կրիվոյ Ռոգ կատարած այցի ժամանակ, որտեղ ապրիլի 4-ին ռուսական հրթիռային հարձակման հետևանքով զոհվել էր 19 մարդ, այդ թվում՝ 9 երեխա։

«Եկեք, տեսեք, իսկ հետո առաջ կշարժվենք պլանով՝ ինչպես դադարեցնել պատերազմը։ Դուք կհասկանաք, թե ում հետ գործ ունեք։ Դուք կհասկանաք՝ ինչ է արել Պուտինը»,- նշել է Զելենսկին։

Խոսելով ուկրաինական քաղաքների վրա ռուսական հարձակումների մասին՝ նա ասել է, որ «դա նշանակում է՝ մենք չենք կարող վստահել Ռուսաստանին, դա նշանակում է, որ չենք կարող վստահել Ռուսաստանի հետ բանակցություններին»։

Զելենսկին նաև խոսել է Կրեմլի նարատիվների ազդեցության մասին ամերիկյան իշխանության ներկայացուցիչների վրա։

«Կարծում եմ՝ ռուսական նարատիվները, ցավոք, գերիշխում են Միացյալ Նահանգներում։ Ինչպե՞ս կարելի է լինել մեր կորուստների և տառապանքների վկան, հասկանալ, թե ինչ են անում ռուսները, միևնույն ժամանակ, հավատալ, որ նրանք ագրեսոր չեն, որ նրանք չեն սկսել այս պատերազմը։ Սա խոսում է Ռուսաստանի տեղեկատվական քաղաքականության հսկայական ազդեցության մասին Ամերիկայի, ԱՄՆ քաղաքականության և ԱՄՆ քաղաքական գործիչների վրա»,- ասել է նա։

Բացի այդ, Զելենսկին հայտարարել է, որ Թրամփը, որպես «ուժեղ երկրի ուժեղ նախագահ, պետք է լինի Ուկրաինայի կողմից»։

«Կարծում եմ՝ սխալ է, որ Ամերիկան ուզում է չեզոք լինել»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի