Իրանի ամենամեծ նավահանգստում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվն աճել է․ բուժհաստատություններում 1139 մարդ կա

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Իրանի Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 25 մարդ է զոհվել, հայտնում է իրանական IRIB-ը։ Եվս 1139 մարդ վիրավորվել է։

«Հրդեհը 80%-ով տեղայնացված է, իսկ մնացած 20%-ը տեղայնացնելու աշխատանքները շարունակվում են», – ասել է Իրանի կառավարության խոսնակ Ֆաթեմեհ Մոհաջերանին։ Նրա խոսքով՝ իրավիճակը վերահսկողության տակ է։ Նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել։

Պայթյունի ձայնը լսվել է նաև Քեշմ կղզում, որը գտնվում է պայթյունի վայրից 26 կմ հեռավորության վրա։ Բանդար Աբբասը Իրանի ամենամեծ նավահանգիստն է, որով անցնում է տարանցիկ բեռների մեծ մասը։ Պայթյունից հետո նավահանգիստը չի աշխատում։

«Շահիդ Ռաջայի նավահանգստում իրավիճակը վերահսկողության տակ է։ Բժշկական հաստատություններում 1139 մարդ կա։ Նրանցից մի քանիսը Շիրազ և Լուրեստան են տեղափոխվել օդային ճանապարհով», – X-ում գրել է Ֆաթեմեհ Մոհաջերանին։

Ավելի վաղ The New York Times-ը (NYT)՝ հղում անելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (IRGC) հետ կապված իր աղբյուրին՝ հայտնել է, որ նավահանգստում պայթել է նատրիումի պերքլորատը։ Այն բալիստիկ հրթիռների պինդ վառելիքի հիմնական բաղադրիչն է։

«Նավահանգիստը մարտ ամսին ստացել է նատրիումի պերքլորատ պարունակող հրթիռային վառելիքի խմբաքանակ։ Ըստ տեղեկությունների՝ հրդեհը առաջացել է վառելիքի խմբաքանակի հետ անփույթ վարվելու պատճառով»,-փոխանցում է AP-ն։

Իրանը չի հաստատել բեռի ստացումը։ ՄԱԿ-ում Իրանի առաքելությունը չի արձագանքել AP-ի մեկնաբանության խնդրանքին։