New York Times-ը հայտնել է Իրանում տեղի ունեցած հզոր պայթյունի պատճառը․ զոհերի թիվն աճել է

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Իրանի Շահիդ Ռաջայի նավահանգստում պայթել է նատրիումի պերքլորատը։ Այն բալիստիկ հրթիռների պինդ վառելիքի հիմնական բաղադրիչն է, հաղորդել է The New York Times-ը (NYT)՝ հղում անելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (IRGC) հետ կապված իր աղբյուրին։

«Նավահանգիստը մարտ ամսին ստացել է նատրիումի պերքլորատ պարունակող հրթիռային վառելիքի խմբաքանակ։ Ըստ տեղեկությունների՝ հրդեհը առաջացել է վառելիքի խմբաքանակի հետ անփույթ վարվելու պատճառով»,-փոխանցում է AP-ն։

The Financial Times (FT)-ը՝ հղում անելով երկու արևմտյան երկրների անվտանգության պաշտոնյաների հետախուզական տվյալներին, հայտնում է, որ նատրիումի պերքլորատն օգտագործվում է ամոնիումի պերքլորատ արտադրելու համար, որը կազմում է պինդ հրթիռային վառելիքի 70 տոկոսը։

Իրանը չի հաստատել բեռի ստացումը։ ՄԱԿ-ում Իրանի առաքելությունը չի արձագանքել AP-ի մեկնաբանության խնդրանքին։

Իրանի ՆԳՆ վերջին տվյալների համաձայն՝ պայթյունի հետևանքով զոհվել է 18 մարդ, մոտ 800-ը՝ վիրավորվել։ Իրանի առողջապահության նախարար Հոսեյն Քերմանպուրը հայտնել է, որ 357 հոսպիտալացվածներից 21-ը տեղափոխվել են վերակենդանացման բաժանմունք, իսկ հինգը ստացել են ծանր այրվածքներ։

Նավահանգստում բռնկված հրդեհը վերահսկողության տակ է վերցվել, սակայն այն շարունակում է մոլեգնել։ Բանդար Աբբաս նավահանգստային քաղաքի նահանգապետ Ահմադ Պույաֆարը հայտարարել է, որ դպրոցները փակ կլինեն ապրիլի 27-ին՝ օդի աղտոտվածության պատճառով։

Լուսանկարները՝ իրանական Tasnim News Agency-ի։