Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնավայրը շրջանցող մոտ 8 կմ ճանապարհի կառուցման աշխատանքների շրջանակում ավարտվել են կոմունիկացիաների տեղափոխման և հողային աշխատանքները։ Իրականացված հանույթի ծավալը շուրջ 1.275.468 խմ է (100%), լիցքի ծավալը` 895.594 խմ (100%): Բոլոր 31 արհեստական կառուցվածքները ամբողջությամբ կառուցված են։ Այդ մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից: Ագարակ-Ոսկեվազ ճանապարհային հանգույցի տարածքում կառուցվել է փոխհատման կամուրջը, երթևեկությունը տեղափոխվել …

