Համայնքային ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները, դեկտեմբերի 28-ին Ներքին Խոտանան բնակավայրում շրջիկ ծառայություն իրականացնելիս, ստուգման նպատակով կանգնեցրել են 31-ամյա տղամարդու վարած «ՈԻԱԶ» մակնիշի մեքենան: Թափքում եղևնի կար․ տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։ 32-ամյա ուղևորի հայտնածով՝ եղևնին հատել էր Ձորաստան բնակավայրի հարակից անտառում: Իրավապահները պարզել են, որ 31-ամյա տղամարդը չունի վարորդական իրավունքի վկայական և տրանսպորտային միջոցը շահագործել է …

