Սի Ցզինպինը հայտարարել է, որ «առևտրային և մաքսատուրքային պատերազմներում հաղթողներ չեն լինում»

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը զգուշացրել է՝ պրոտեկցիոնիզմը «ոչ մի տեղ չի տանում», առևտրային պատերազմը «հաղթողներ չի ունենում», գրում է France 24-ը:

Սի Ցզինպինը Հարավարևելյան Ասիա է մեկնում՝ այս տարվա առաջին արտասահմանյան ուղևորությունը, որը ներառում է այցելություններ Վիետնամ, Մալայզիա և Կամբոջա, քանի որ Պեկինը ձգտում է ամրապնդել տարածաշրջանային առևտրային կապերը և փոխհատուցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից սահմանված հսկայական մաքսատուրքերի ազդեցությունը։

Վիետնամի խոշորագույն «Նհան Դան» պարբերականում հրապարակված հոդվածում Սին կոչ է արել երկու երկրներին «վճռականորեն պաշտպանել բազմակողմ առևտրային համակարգը, կայուն գլոբալ արդյունաբերական և մատակարարման շղթաները, ինչպես նաև բաց և համագործակցային միջազգային միջավայրը»։

Նա նաև վերահաստատել է Պեկինի դիրքորոշումը, որ «առևտրային և մաքսատուրքային պատերազմներում հաղթողներ չեն լինում, իսկ պրոտեկցիոնիզմը ոչնչի չի հանգեցնի»։

Լրատվամիջոցն ընդգծում է, որ Պեկինը փորձում է իրեն ներկայացնել որպես անկանխատեսելի Թրամփի կայուն այլընտրանք, որն այս ամիս հայտարարել, ապա մեծ մասամբ չեղյալ է հայտարարել խիստ մաքսատուրքերը, որոնք ցնցել են համաշխարհային շուկաները։

Վիետնամը Հարավարևելյան Ասիայում չինական ապրանքների ամենամեծ գնորդն է՝ 161,9 միլիարդ դոլար ծավալով, որին հաջորդում է Մալայզիան, որը 2024 թվականին 101,5 միլիարդ դոլարի ներմուծում է իրականացրել։ Հարավարևելյան Ասիայի հարևանների հետ ավելի ամուր կապերը կարող են նաև օգնել չեզոքացնել մեկուսացված Միացյալ Նահանգների ազդեցությունը, որն անցյալ տարի չինական ապրանքների ամենամեծ ներմուծողն էր։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի