Թուրքիայում արգելափակվել է անկախ լրագրող Մեթին Ջիհանի X-ի օգտահաշիվը։ Ջիհանը տեղեկություններ էր տարածում այն մասին, որ թուրքական ընկերությունները շարունակում են առևտուրն Իսրայելի հետ՝ չնայած առևտրի պաշտոնական արգելքին, որը սահմանվել է Գազայում շարունակվող ռազմական գործողությունների պատճառով։ Թուրքիայի Առևտրի նախարարությունը պետական այլ պաշտոնյաների հետ բազմիցս հերքել է այդ պնդումները: Մասնավորապես, 2024 թվականի նոյեմբերի սկզբին Մարմարա ծովում գտնվող Ամբարլի …

