ՌԴ ՊՆ-ն հաստատել է ուկրաինական Սումի քաղաքի հրթիռակոծումը

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ ապրիլի 13-ին  երկրի զինված ուժերը Սումի քաղաքի ուղղությամբ երկու «Իսկանդեր-Մ» հրթիռ են արձակել, գրում է Meduza-ն։

Ըստ ռուսական ռազմական գերատեսչության՝ հարվածի թիրախը եղել է Ուկրաինայի զինված ուժերի «Սևերսկի» օպերատիվ-մարտավարական խմբի հրամանատարական շտաբի հանդիպման վայրը։ Ռուսաստանի ՊՆ-ն հայտարարել է, որ հարվածի հետևանքով զոհվել է ավելի քան 60 ուկրաինացի զինծառայող։

«Կիևի ռեժիմը շարունակում է օգտագործել ուկրաինական բնակչությանը որպես կենդանի վահան՝ խիտ բնակեցված քաղաքի կենտրոնում տեղադրելով ռազմական օբյեկտներ և անցկացնելով զինվորական անձնակազմի մասնակցությամբ միջոցառումներ»,- ասվում է հայտարարության մեջ։

Այսօր ավելի վաղ էլ ճեպազրույցում ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ չի մեկնաբանի ապրիլի 13-ին Սումի քաղաքի վրա Ռուսաստանի զինված ուժերի հարվածը։ Նա առաջարկել էր հիմնվել Ռուսաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության վրա։

«Ես կարող եմ միայն կրկնել և հիշեցնել ձեզ մեր նախագահի ու ռազմական ներկայացուցիչների բազմիցս արված հայտարարությունները, որ մեր զինված ուժերը հարվածում են բացառապես ռազմական և մոտակա ռազմական թիրախներին»,- ասել էր նա։

Հավելենք, որ ապրիլի 13-ին Սումիի վրա ռուսական հարվածի հետևանքով զոհվել է 34 մարդ, այդ թվում՝ երկու երեխա։ Վիրավորվել է առնվազն 119 մարդ, այդ թվում՝ 15 երեխա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի