Ադրբեջանի ՊՆ-ն արձագանքել է Խնածախի ուղղությամբ կրակելու մասին ՀՀ ՊՆ-ի հայտարարությանը

Լուրեր

19.11.2026 | 19:11
ՄԱԿ-ի դատարանը վճռել է, որ Մյանմարը ռոհինջաների նկատմամբ ցեղասպանություն է իրականացրել
19.11.2026 | 19:00
«Խոսելու ժամանակը կգա»․ դատավոր Գևորգ Պողոսյանը՝ իր մեղադրանքի մասին
19.11.2026 | 18:50
Նախարարը հորդորում է, որ համայնքի ղեկավարներն ինձ դատի տան, բայց ինքը չի տալիս․ Իրինա Յոլյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 18:37
Պուտինը պատմել է «փոխզիջումների» մասին, որոնց պետք է համաձայնել՝ պատերազմը դադարեցնելու համար
19.11.2026 | 18:29
Իտալական ակումբը պայմանագիր է կնքել շան հետ
19.11.2026 | 18:20
Հովհաննես Հովհաննիսյանը ևս 5 տարի կշարունակի լինել ԵՊՀ ռեկտոր
19.11.2026 | 18:10
Լատվիայի նոր կառավարությունը խոստացել է երկրի «ապառուսականացում» իրականացնել և սահմանափակել ռուսերենի օգտագործումը
19.11.2026 | 17:59
Ռուսաստանի պատասխանն ավելի ցավոտ կլինի․ Պուտինն առաջին անգամ մեկնաբանել է Ղրիմի կամրջին ուկրաինական հարվածները
19.11.2026 | 17:52
Նախազգուշացում եմ հայտարարում 75 համարի տակ հանդես եկող պատգամավորին․ Ռուբինյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 17:42
Վեց երկիր, այդ թվում՝ ՀՀ-ն և ԱՄՆ-ն, դեմ են քվեարկել Իսլամական կազմակերպության հետ համագործակցության մասին ՄԱԿ-ի բանաձևին
19.11.2026 | 17:30
Արդյո՞ք Իրանն ու Ադրբեջանը կարող են դառնալ ռուսական գազի այլընտրանքային մատակարար
19.11.2026 | 17:19
Օլիմպիական չեմպիոնը երեք տարով որակազրկվել է դոպինգի համար
19.11.2026 | 17:07
Ինչո՞ւ հետաձգվեց, ապա չեղարկվեց Միրզոյանի և Գերմանիայի ԱԳ նախարարի համատեղ ասուլիսը
19.11.2026 | 17:00
ԱՄՆ-ում ռուսաստանցի է ձերբակալվել լրտեսության մեղադրանքով․ նա հետևել է Ուկրաինային աջակցող ընկերության գործունեությանը
19.11.2026 | 16:51
Փաշինյանը դեկտեմբերի 3-ին կմեկնի Մոսկվա և կհանդիպի Պուտինի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հայաստանի կողմից տարածված տեղեկատվությունը, թե, իբր, ադրբեջանական բանակի ստորաբաժանումները կրակ են բացել Խանազախ բնակավայրի ուղղությամբ, որի հետևանքով վնաս է հասցվել մշակութային կենտրոնին, անհիմն է, չի համապատասխանում իրականությանը և ապատեղեկատվություն է»։ Այսպես է արձագանքել Ադրբեջանի ՊՆ-ն Հայաստանի ՊՆ-ի հայտարարությանը Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ կրակ բացելու հայտարարությանը։

«Մենք ևս մեկ անգամ հայտարարում ենք, որ ադրբեջանական բանակի ստորաբաժանումները երբեք կրակ չեն բացում քաղաքացիական անձանց և քաղաքացիական օբյեկտների վրա։ Մեր բանակը համարժեք միջոցներ է ձեռնարկում միայն մեր դիրքերը հրետակոծող հայկական զինված ուժերի սադրանքներին ի պատասխան: Նման ապատեղեկատվություն տարածելով՝  հակառակորդը  փորձում է կեղծ տպավորություն ստեղծել միջազգային հանրության մոտ և փորձում է թաքցնել վերջին օրերին իր կողմից իրականացվող սադրանքները, որը պարբերաբար տարբեր ուղղություններից գնդակոծում է  ադրբեջանական բանակի դիրքերը»,- նշում է Ադրբեջանի ՊՆ-ն՝ որևէ ապացույց չներկայացնելով։

Ի տարբերություն Բաքվի՝ ՀՀ ՊՆ-ն այսօր ադրբեջանական սադրանքի լուսանկարներ էր ներկայացրել, որի հետևանքով վնասվել է Սյունիքի մարզի Խնածախ գյուղի մշակույթի տունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի