Հայաստանի և Լիտվայի ՆԳ նախարարությունները ստորագրել են համագործակցության ամրապնդման գործողությունների ծրագիր

Լուրեր

06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ապրիլի 14-ին ընդունել է Լիտվայի Հանրապետության ՆԳ նախարար Վլադիսլավ Կոնդրատովիչի գլխավորած պատվիրակությանը։

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ՆԳ նախարարության տարածած հաղորդագրությունից, Արփինե Սարգսյանը շնորհավորել է Վլադիսլավ Կոնդրատովիչին` նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։

Արփինե Սարգսյանը կարևորել է Հայաստանի և Լիտվայի բարեկամական հարաբերությունները, որոնք արտացոլված են նաև միջգերատեսչական համագործակցության մակարդակում։

ՆԳ նախարարը կարևորել է ԵՄ ֆինանսավորմամբ և Լիտվայի ու Լատվիայի Հանրապետությունների իրականացմամբ կյանքի կոչված «Աջակցություն Հայաստանում իրավապահ համակարգի և անվտանգության բարեփոխումներին» ծրագիրը, որի շրջանակում ֆինանսական ներդրումները գերազանցում են 2 մլն եվրոն։

Արփինե Սարգսյանն անդրադարձել է ծրագրի բաղադրիչների շրջանակում ՆԳ նախարարությունում և ենթակա ծառայություններում իրականացված աշխատանքներին ու կոնկրետ ուղղություններով գրանցված արդյունքներին։

Լիտվայի ՆԳ նախարար Վլադիսլավ Կոնդրատովիչը իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և արդյունավետ համագործակցության համար՝ շեշտելով թե՛ իրավապահ ոլորտում, թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ոլորտում առկա փոխգործակցությունը։

Քննարկվել են նաև վիզաների ազատականացման, սահմանային կառավարման, ոստիկանության, փրկարար ծառայության ոլորտներին առնչվող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

Կողմերը վերահաստատել են երկկողմ համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամությունը։

Հանդիպման ավարտին ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը և Լիտվայի Հանրապետության ոստիկանության գլխավոր հանձնակատար, գեներալ Արունաս Պաուլաուսկասը ստորագրել են «Լիտվայի Հանրապետության ՆԳ նախարարության ոստիկանության դեպարտամենտի և Հայաստանի Հանրապետության ՆԳ նախարարության ոստիկանության միջև երկկողմ համագործակցության ամրապնդման մասին 2025-2026 թվականների գործողությունների ծրագիրը»։