ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի գլխավորած պատվիրակության հետ

Լուրեր

08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից տեղեկացնում են, որ կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են եղել նաև ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի ու իրավապահ համագործակցության («ԹՊԻՀ») գրասենյակի տնօրեն Զաքարի Բարթերը և ԹՊԻՀ «Քրեական արդարադատության բարեփոխումների» ծրագրի ղեկավար Քրիստինա Աֆոյանը:

«Ողջունելով դեսպանին՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը բարձր է գնահատել ամերիկացի գործընկերների աջակցությունը Կոմիտեի ստեղծման ու կայացման գործում և շնորհակալություն հայտնել նրանց՝ կոռուպցիայի դեմ պայքարում սերտ համագործակցության, այդ թվում՝ կառույցը պատրաստված կադրերով ու ժամանակակից տեխնիկայով համալրելու գործընթացում ակտիվ ներգրավվածության համար: Կոմիտեի նախագահը հատկապես կարևորել է ԹՊԻՀ գրասենյակի շարունակական աջակցությունը՝ միտված Հակակոռուպցիոն կոմիտեի կարողությունների զարգացմանն ու ծառայողների  մասնագիտական գիտելիքների կատարելագործմանը: Նշելով, որ կոռուպցիոն հանցագործություններն անդրազգային բնույթ են կրում, Արթուր Նահապետյանն այս տեսանկյունից ընդգծել է կոռուպցիայի դեմ պայքարում միջազգային համագործակցության կարևորությունը, այդ թվում՝ իրավական փոխօգնության ոլորտում:

ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը, շնորհակալություն հայտնելով Կոմիտեի նորանշանակ նախագահին ջերմ ընդունելության համար, ընդգծել է, որ ամերիկյան կողմն իրապես արժևորում է արդեն իսկ ձևավորված արդյունավետ գործընկերային կապերը Հակակոռուպցիոն կոմիտեի հետ:

Հանդիպման ավարտին Կոմիտեի նախագահը  հույս է հայտնել, որ առաջիկայում ԱՄՆ դեսպանատան հետ համագործակցության ուղղություններն ու ոլորտները կընդլայնվեն՝ ապահովելով երկկողմ համագործակցության նոր մակարդակ»,- ասված է հաղորդագրությունում։