ԵՏՄ-ից դուրս գալը ցավոտ կլինի ՀՀ-ի բնակչության համար․ Գալուզինը հայտարարել է՝ Մոսկվան Երևանի շահերը ճնշելու ծրագիր չունի

Լուրեր

15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
Բոլորը

ԵՏՄ-ից դուրս գալու գործընթացը ցավոտ կլինի Հայաստանի բնակչության համար։ «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել  ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։

«Եթե Հայաստանը գնա եվրոպական ընտրության ճանապարհով, դա օբյեկտիվորեն կհանգեցնի այն տնտեսական հարաբերությունների վերանայմանը, որոնք Երևանն այսօր ունի ԵՏՄ-ի գծով իր գործընկերների հետ։ Դա, հավանաբար, բավականին ցավոտ գործընթաց կլինի, այդ թվում, ցավոք, Հայաստանի բնակչության համար։ Տրամաբանական է ենթադրել, որ երկրի ղեկավարությունը կբացատրի իր բնակչությանը, թե ինչ կարող է կորցնել ԵՏՄ-ից դուրս գալով և ինչ կարող է իրականում ստանալ Եվրամիությանն անդամակցությունից»,- հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարարը։

Նա նշել է, թե խոսքն այն մասին չէ, որ «Ռուսաստանը կամ որևէ մեկը ցանկանում է Հայաստանը բացառել կամ վնաս հասցնել շատ զարգացած տնտեսական համագործակցության համատեքստում, քանի որ ապրանքաշրջանառությունն անցյալ տարի կազմել է 12 մլրդ դոլար»։

«Մենք Հայաստանի շահերը ճնշելու ծրագիր չունենք և չի էլ կարող լինել։ Նա մեր դաշնակիցն է, ռազմավարական գործընկերը, որի հետ մեզ կապում է, ինչպես Վրաստանի հետ, դարավոր ընդհանուր պատմությունը, Հայրենական մեծ պատերազմում տարած ընդհանուր հաղթանակը, որի 80-ամյակը մենք, հուսով եմ, միասին կնշենք մայիսի 9-ին»,- ասել է նա։

Գալուզինը հավելել է՝ օբյեկտիվորեն ԵՄ-ին և ԵՏՄ-ին միաժամանակյա անդամակցությունն անհնար է, քանի որ այդ միություններն ունեն տարբեր մաքսային և սակագնային կարգավորումներ, դրանք էապես տարբեր տնտեսական բլոկներ են։

«Համապատասխանաբար, մեր հայ գործընկերները, հավանաբար, որոշ պահի ստիպված կլինեն որոշել, թե որ ուղղությամբ են շարժվում՝ դեպի Եվրամիությանը ինտեգրո՞ւմ, թե՞ Եվրասիական ինտեգրմանը շարունակական մասնակցություն։ Այդ մասնակցությունն ակնհայտ օգուտներ է բերում Հայաստանի բնակչությանը։ Եվ սա արտահայտվում է, առաջին հերթին, Հայաստանի ՀՆԱ-ի աճի շատ նշանակալի թվերով։ Վերջին մեկ տարվա ընթացքում այն ​​կազմել է մոտ 6%։ Մյուս կողմից, ի՞նչ է Եվրամիությունն այս փուլում Հայաստանի և մյուս երկրների համար։ Դա պահանջների և չափանիշների մի ամբողջություն է՝ մուտքի անորոշ հեռանկարներով»,- ասել է Գալուզինը։

Ռուսաստանցի պաշտոնյան նաև նշել է՝ «ԵՄ-ն բացահայտ թշնամական քաղաքականություն է վարում Ռուսաստանի՝ Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերոջ և ռազմավարական դաշնակցի նկատմամբ», և հույս հայտնել, որ պաշտոնական Երևանը տեսնում է այդ իրավիճակը և համապատասխան կերպով գնահատում։

«Հայաստանը դեռևս սդուրս չի գալիս Եվրասիական տնտեսական միության որևէ կառույցից։ Մենք բարձր ենք գնահատում նրա հաջող նախագահությունը ԵՏՄ-ում անցյալ տարի՝ 2024 թվականին, ուստի մեր համագործակցությունը շարունակվում է։ Երկրի ներկայացուցիչները նաև ակտիվորեն մասնակցում են ԱՊՀ մարմինների բոլոր միջոցառումներին և բոլոր փորձագիտական ​​​​հանդիպումներին»,- հայտարարել է Գալուզինը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի