Ստամբուլում հերթական երկրաշարժն է գրանցվել, նախնական տվյալներով՝ 4,3 մագնիտուդով։ Այս մասին տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները։ Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չկան: Սա ընթացիկ շաբաթվա ընթացքում երկրորդ երկրաշարժն է։ Ապրիլի 23-ին Մարմարա ծովում տեղի էր ունեցել 6,2 մագնիտուդով երկրաշարժ, որին հաջորդել են հետցնցումներ: Թուրքական իշխանությունների տվյալներով՝ տուժել է 236 մարդ։ Երեք ուժեղ երկրաշարժ Ստամբուլում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ …

