Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, Ռուսաստանում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը Սերժ Սարգսյանի անվտանգության ծառայության նախկին պետ Վաչագան Ղազարյանի գործով վկա են։ Ղազարյանի մյուս մեղադրյալ Արմեն Սարգսյանի գործով դատական նիստի ընթացքում այսօր հանրային մեղադրող Գորիկ Հակոբյանը ապացույցների հետազոտման հաջորդականության վերաբերյալ դիրքորոշում հայտնելիս նշեց, որ ի թիվս այլ անձանց պետք է հարցաքննել Քոչարյանին, …

