ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտում կմեկնարկի OTHA SPRING 2025 միջազգային աշխատաժողովը

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Սույն թվականի ապրիլի 28-ին՝ ժամը 10։00-ին, ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտում (Մարշալ Բաղրամյան 24/5) կմեկնարկի «Օպերատորների տեսություն և հարմոնիկ անալիզ» (OTHA SPRING 2025 / Operator Theory and Harmonic Analysis) միջազգային գիտաժողովը։ Այն անցկացվում է OTHA գիտաժողովի շրջանակներում արդեն 15-րդ անգամ։ ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտում այն անցկացվում է 3-րդ տարին անընդմեջ․ տեղեկացնում են ՀՀ ԳԱԱ-ից։

Գիտաժողովին կմասնակցեն գիտնականներ Ռուսաստանից, Հայաստանից, Պորտուգալիայից, Բելգիայից, Չեխիայից, Մեքսիկայից, Իտալիայից, Սերբիայից, Իսրայելից, Ավստրիայից, Կիպրոսից, Վրաստանից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Շվեդիայից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Գերմանիայից: Նրանք կներկայացնեն զեկույցներ Ֆունկցիոնալ անալիզի, օպերատորների տեսության և մերձարկման տեսության, տարբերակային հավասարումների, մաթեմատիկական ֆիզիկայի, հավանական, վերլուծական մոդելների և մեթոդների վերաբերյալ։

Գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն մինչև ապրիլի 30-ը։

Գիտաժողովը կազմակերպել են ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտը, ՌԴ հարավային տարածաշրջանային գիտակրթական մաթեմատիկական կենտրոնը, ՌԴ հարավային դաշնային համալսարանի մաթեմատիկայի, մեխանիկայի և հաշվիչ գիտությունների ինստիտուտը և OTHA հետազոտական խումբը։