Հիմնանորոգման աշխատանքներ են տարվում Տ-6-29, Երևան (Բագրևանդի փող.)- Ձորաղբյուր (Տ-6-42) ավտոճանապարհի կմ0+000-կմ5+200 հատվածում։ Նորոգվող ճանապարհի ընդհանուր երկարությունը 5.2կմ է․ տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ Շինարարական աշխատանքներ կատարող կազմակերպության՝ «Հիպերնովա» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Սեյրան Ալեքսանյանը նշում է, որ ընթացիկ տարում կավարտվի մոտ 2.1կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումը։ Մյուս հատվածների շինարարությունը կշարունակվի ու ավարտին կհասցվի հաջորդ տարի։ Շինհրապարակում կապալառուի …