Ստամբուլում Մայիսի 1-ի նախաշեմին խուզարկություններ և զանգվածային ձերբակալություններ են իրականացվել

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Ստամբուլի ոստիկանությունը մայիսի 1-ի՝ Աշխատանքի օրվա նախաշեմին զանգվածային ձերբակալություններ է իրականացրել: Դատախազության կողմից անցկացված հետաքննությունը պարզել է, որ որոշ խմբեր կոչ են արել հավաքվել Թաքսիմ հրապարակում և դրա հարակից տարածքներում: Birgun-ի հաղորդմամբ՝ մայիսի 1-ից կարճ ժամանակ առաջ Ստամբուլում տների խուզարկությունների ժամանակ ձերբակալվել են տասնյակ մարդիկ, այդ թվում՝ արհմիությունների և ՀԿ-ների ներկայացուցիչներ։

Նշվում է, որ Ստամբուլի ոստիկանության խմբերը, Գլխավոր դատախազության համակարգմամբ, երեք առանձին գործողություն են իրականացրել։ Բազմաթիվ տներում կատարված խուզարկությունների ժամանակ, ընդհանուր առմամբ, ձերբակալվել է 92 մարդ։

Դատախազությունը հայտարարության մեջ նշել է, որ գործողությունն իրականացվել է այն հիմքով, որ «մայիսի 1-ին մարդկանց կարող էին սադրել՝  ցույց կազմակերպելու և իրավապահ մարմինների աշխատակիցների վրա փայտերով ու քարերով հարձակվելու համար»։

Հաղորդվում է նաև, որ ոստիկանության խուզարկության ժամանակ ձերբակալված որոշ անձինք ենթարկվել են բռնության։ Ձերբակալվածների թվում են նաև մի շարք՝ «Պարտիզան», «TÖP» և այլ կուսակցությունների անդամներ։

Ավելի վաղ մի շարք կազմակերպություններ և արհմիություններ հայտարարել էին մայիսի 1-ին միջոցառումներ անցկացնելու մտադրության մասին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի