Երևանում 2024 թվականի ընթացքում 15 միջազգային մրցաշար է անցկացվել: Այս մասին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի վարչության պետ Արսեն Մակվեցյանը։ Նրա խոսքով` անցկացվել է 21 քաղաքային մրցաշար և համաքաղաքային 3 մասսայական մրցաշար։ Արդյունքում` պարգևատրել են 10 լավագույն և 10 առաջատար մարզիկներին նաև նրանց մարզիչներին:

