Ուկրաինայի անվտանգության ծառայության (ՈՒԱԾ) աղբյուրները BBC-ի ուկրաինական ծառայությանը հայտնել են, որ ՌԴ ԶՈւ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար Իգոր Կիրիլովի և նրա օգնականի սպանությունը ՈՒԱԾ-ի հատուկ գործողության արդյունքն է, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Աղբյուրների համաձայն՝ պայթուցիկով ինքնագլորը գործի է դրվել, երբ Կիրիլովն ու նրա օգնականը մտել են Մոսկվայի Ռյազանսկի պողոտայի տներից մեկի մուտք։ …

