Ադրբեջանցի ակտիվիստը, ի նշան բողոքի, իրեն շղթայել է Գերմանիայում Ադրբեջանի դեսպանատան դարպասներին

Լուրեր

09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
08.08.2026 | 17:22
Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում
08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
Բոլորը

Ադրբեջանցի քաղաքացիական ակտիվիստ Նաթիգ Մամեդովն անհատական ​բողոքի ակցիա է անցկացրել Գերմանիայում Ադրբեջանի դեսպանատան դիմաց։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նա շղթայել է իրեն դեսպանատան դարպասներին՝ ի նշան ընդդիմադիր քաղաքական գործիչ Թոֆիգ Յագուբլուի անհիմն ձերբակալության դեմ բողոքի։

Թոֆիգ Յագուբլուն ձերբակալվել է 2023 թվականի դեկտեմբերին։ Այս տարվա մարտի 10-ին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում կայացած դատավարության ժամանակ նա մեղավոր է ճանաչվել խարդախության և փաստաթղթերի կեղծման մեջ և դատապարտվել 9 տարվա ազատազրկման։ Ի նշան բողոքի՝ նա ապրիլի 1-ին հացադուլ է հայտարարել, հարազատները հայտնում են, որ նրա առողջական վիճակն օրեցօր վատթարանում է։ Յագուբլուի վերաքննիչ բողոքի լսումը նշանակված է մայիսի 6-ին։

Թոֆիգ Յագուբլուի ձերբակալության միջազգային արձագանքը նույնպես աճում է։ ԱՄՆ կոնգրեսական Էլեոնոր Հոլմս Նորտոնն Ադրբեջանի նախագահին կոչ է արել ազատ արձակել Յագուբլուին։ Նմանատիպ կոչով հանդես է եկել նաև Նորվեգիայի Հելսինկյան կոմիտեն։

ԵԽԽՎ գերմանացի անդամ Ֆրանկ Շվաբեն նույնպես մտահոգություն է հայտնել Թոֆիգ Յագուբլուի կալանավորման հետ կապված։

Միաժամանակ, Ադրբեջանում բռնաճնշումները կքննարկվեն ԱՄՆ Կոնգրեսում։ Կոնգրեսի Թոմ Լանթոսի անվան մարդու իրավունքների հանձնաժողովն առաջիկա միջոցառման կապակցությամբ տարածված հայտարարության մեջ նշել է, որ Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը շատ ցավալի է։

Նշենք, որ Յագուբլուն ձերբակալվել է 2023 թվականի դեկտեմբերին 14-ին՝ խարդախության, պաշտոնական փաստաթղթերի ապօրինի պատրաստման և կեղծ փաստաթղթեր օգտագործելու մեղադրանքով։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Էլնուր Մամեդովի միջոցով Թոֆիգ Յագուբլուին է փոխանցվել 25.000 եվրո և 10.000 մանաթ, որպեսզի Ադրբեջանի քաղաքացի Էլշան Հուսեյնովը կարողանա մեկնել Գերմանիա և այնտեղ քաղաքացիություն ստանալ։ Սակայն Թոֆիգ Յագուբլուն մեղադրանքները կեղծ է անվանել։ Քաղաքական գործիչը պնդում է, որ նման խոսակցություններ չի ունեցել Էլշան Հուսեյնովի կամ Էլնուր Մամեդովի հետ։

Ի դեպ, Էլշան Հուսեյնովն էլ դատապարտվել է 8 տարվա ազատազրկման։

Հավելենք, որ Յագուբլուն Ալիևների ընտանիքի հիմնական քննադատներից է։ Նրան խղճի բանտարկյալ են համարում։ Նա բազմիցս ձերբակալվել ու ազատազրկման է դատապարտվել, նաև ուժայինների կողմից ծեծի ենթարկվել։ 2013 թվականին Յագուբլուն կալանավորվել էր Իսմայիլիում բողոքի ցույցեր կազմակերպելու մեղադրանքով։ 5 տարվա ազատազրկման դատապարտված քաղաքական գործիչը 2017 թվականին ազատ է արձակվել։ 2022 թվականի դեկտեմբերի 23-ին նա ձերբակալվել է Բաքվի կենտրոնում ակտիվիստ Բախտիյար Հաջիևի ազատ արձակման պահանջով բողոքի ցույցի ժամանակ։ Բաքվի Սաբայիլի շրջանային դատարանի որոշմամբ նա 30 օրվա կալանքի էր դատապարտվել։ Ի նշան բողոքի՝ 2023 թվականի հունվարի 5-ին Յագուբլուն հացադուլ էր հայտարարել։ Հունվարի 22-ին 30-օրյա վարչական կալանքից հետո նա ազատ էր արձակվել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի