Հայաստանում մշակութային աճուրդների դաշտը կայացած չէ․ փոխնախարար

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ամբողջ աշխարհում կարեւոր տեղ են զբաղեցնում մշակութային աճուրդները: Դրանք խթանում են արվեստի ստեղծագործությունների վաճառքի մեխանիզմների եւ գործիքակազմի զարգացումը, արվեստի շուկայի ձեւավորումը: Այս մասին ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը․ տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։

Նրա խոսքով մշակութային աճուրդները կարեւոր հարթակներ են, որոնք ձեւավորում եւ արտացոլում են արվեստի շուկայի տեղաշարժը: «Ներկայում Հայաստանի Հանրապետությունում մշակութային աճուրդների դաշտը կայացած չէ, ինչը բացասական ազդեցություն ունի ընդհանուր արվեստի շուկայի կայացման գործում»,- ընդգծել է փոխնախարարը եւ հավելել, որ կանոնակարգված չեն արվեստի գործերի առքուվաճառքի գործընթացները:

Ըստ զեկուցողի՝ բացակայում է արվեստի պատկերասրահների, աճուրդային տների եւ արվեստագետների միջեւ համագործակցության էկոհամակարգը, որը կարեւոր նշանակություն ունի ընդհանուր արվեստի դաշտի դինամիկ զարգացման, արվեստագետի վարկանիշի բարձրացման եւ արվեստի նոր միտումների ձեւավորման գործում:

Ալֆրեդ Քոչարյանի տեղեկացմամբ «Մշակութային աճուրդների կազմակերպման մասին» օրենքի ընդունմամբ հիմք է դրվում Հայաստանում մշակութային աճուրդների դաշտի կայացմանը: «Նախագծի ընդունումը կապահովվի արվեստի շուկայում նոր տնտեսական մեխանիզմների ներդրումը եւ ընդհանուր միջավայրի կայացումը, ինչը կնպաստի ժամանակակից արվեստագետների հանրահռչակմանը, արվեստի ստեղծագործությունների արժեւորմանը եւ շրջանառության ընդլայնմանն ու առաջարկ-պահանջարկի եւ մշակութային արժեքների գնային նոր չափորոշիչների սահմանմանը, ինչպես նաեւ ստվերային շրջանառության կրճատմանը»,- ասել է փոխնախարարը:

Նշվել է, որ օրենքի ընդունմամբ հնարավորություն կստեղծվի նաեւ միջազգային հեղինակավոր աճուրդների տների ներգրավումը հայկական շուկա, ինչն էլ իր հերթին կնպաստի հայ, օտարազգի արվեստագետների, գալերիստների եւ քննադատների միջեւ նոր ինստիտուցիոնալ կապերի ձեւավորմանը:

Կառավարության ներկայացուցիչը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են «Մշակութային աճուրդների կազմակերպման մասին» օրենքում սահմանված որոշ դրույթներին:

«Մշակութային աճուրդների կազմակերպման մասին» եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվել է Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 29-ի նիստում եւ ստացել է դրական եզրակացություն:

Հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը նշել է, որ առաջինից երկրորդ ընթերցում նախաձեռնությունը կքննարկվի ոլորտի մասնագետների եւ փորձագետների հետ: