Ռուսաստանից Հայաստան զբոսաշրջիկների հոսքը 2024 թվականին նվազել է նաև հանրահավաքների պատճառով։ Այս մասին խորհրդարանում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ «Չեմ ուզում դրամատիզացնել, բայց տուրիստական օպերատորներն ապրիլ-մայիս ամիսներին չեղարկել են հազարավոր այցեր, կարծում եմ՝ մեծ թվով զբոսաշրջիկներ չեն եկել Հայաստան Երևանում կազմակերպված հանրահավաքների պատճառով, հատկապես այն պարագայում, երբ ռուսական որոշ հեռուստաալիքներ հայտարարեցին, որ 200 հազար …