Մեր հիասթափությունն ենք արտահայտում առ այն, որ խորհրդարանականները խուսափում են էթիկայի հանձնաժողով ունենալու գաղափարից․ լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Լրագրողական մի շարք կազմակերպություններ համատեղ հայտարարություն են տարածել ԱԺ պատգամավորական էթիկայի հանձնաժողով ստեղծելու առնչությամբ։

Հայտարարությունը՝ ստորև․

«Ապրիլի 25-ին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները քվեարկությամբ մերժել են պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքի վերաբերյալ էթիկայի հանձնաժողով ստեղծելու նախագիծը։

Հիշեցնենք՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը մարտի 20-ին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ պահանջել էր, որ Tribune.am կայքի լրատվական ծառայության ղեկավար Հռիփսիմե Ջեբեջյանն իրենից հեռու կանգնի, և ակնհայտորեն չուզենալով նրա հետ զրուցել՝ վիրավորել էր նրան անպարկեշտ արտահայտությամբ։ Ներքոստորագրյալ կազմակերպություններս դատապարտող հայտարարությամբ անդրադարձել ենք այդ միջադեպին, պահանջել քննել պատգամավորի վարքագիծը և գնահատական տալ՝ նախաձեռնելով պատգամավորական էթիկայի հանձնաժողով ձևավորելու գործընթաց։ Հռիփսիմե Ջեբեջյանն իր հերթին 161 լրագրողների ստորագրությամբ նամակ է հանձնել ՀՀ վարչապետին և ԱԺ աշխատակազմին այդ նույն պահանջներով։

Դժվար է ասել, թե որն է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում ՔՊ-ական մեծամասնության՝ պատգամավորական էթիկայի հանձնաժողով ստեղծելուն դեմ լինելու հիմնական պատճառը․ այն, որ նախագիծը ներկայացրել էին ընդդիմադիր խմբակցություննե՞րը, որոնց առաջարկություններն իշխող ուժը որպես կանոն չի ընդունում, թե՞ սա կուսակցի նկատմամբ համերաշխության դրսևորում է՝ անկախ նրանից, թե ինչ վարքով է նա աչքի ընկել։ Ամեն դեպքում Անդրանիկ Քոչարյանի անվայելուչ պահվածքին գնահատական չտալը և գոնե դրա քննարկման համար էթիկայի հանձնաժողով չստեղծելը վկայում են, որ իշխող մեծամասնությունը ոչ մի արտառոց բան չի տեսնում նման կոնֆլիկտներում, նորմալ է համարում լրագրողներին վիրավորելը և դրանով իսկ կանաչ լույս է վառում այդպիսի միջադեպերի համար։

Գուցե դա է պատճառը, որ վերջին շրջանում հաճախակի են դարձել պատգամավորների ու ԶԼՄ-ների ներկայացուցիչների միջև ընդհարումները։ Բավական է հիշել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, պատգամավորներ Խաչատուր Սուքիասյանի, Հովիկ Աղազարյանի, Վիլեն Գաբրիելյանի և այլոց անբարեկիրթ վերաբերմունքը տարբեր լրագրողների նկատմամբ։

Համոզված ենք, որ հենց Ազգային ժողովից պետք է սկսել բևեռացված միջավայրում անպարկեշտ պահվածքի դեմ պայքարը։ Մի կողմից քաղաքական գործիչները, այդ թվում խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները, բողոքում են անհանդուրժողականության մթնոլորտից, մյուս կողմից դրան անդրադառնալու համար ակնհայտորեն անհրաժեշտ քայլ չեն ուզում ձեռնարկել և մերժում են էթիկայի հանձնաժողովի ստեղծումը։ Իսկ իրավիճակն ԱԺ-ում, մասնավորապես՝ պատգամավորներ-լրագրողներ հարաբերությունների լարվածությունը, շատ ավելի պատասխանատու և քաղաքական լայնախոհություն ենթադրող լուծումներ է պահանջում։

Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, մեր հիասթափությունն ենք արտահայտում առ այն, որ խորհրդարանականները շարունակաբար խուսափում են էթիկայի հանձնաժողով ունենալու գաղափարից, և վերահաստատում ենք մեր պահանջը՝ օրենսդրական փոփոխություններ իրականացնել՝ այդ մարմնի ձևավորման գործընթացն առավել պարզեցնելու կամ, ինչը գերադասելի է, պատգամավորական էթիկայի մշտական հանձնաժողով ստեղծելու նպատակով»։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ