Վաղը՝ մարտի 30-ին, Գյումրիում ու Արմավիրի մարզի Փարաքար համայնքում տեղի են ունենալու ավագանու արտահերթ ընտրություններ։ Նախընտրական քարոզչության ժամանակն ավարտվել է ու այսօր լռության օր է։ Ըստ ԿԸՀ-ի՝ Փարաքար համայնքի 16 տեղամասերում ընտրողների թիվը 20 967 է, իսկ Գյումրու 82 տեղամասերում՝ 111 236․ երկու համայնքներում էլ տեղամասերը կտեսահսկվեն: ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին հերթական համարները …

