ՀԱՄԱՍ-ը կմերժի Գազայում հրադադարի վերաբերյալ ԱՄՆ-ի նոր ծրագիրը, որին համաձայնել է Իսրայելը․ BBC

Լուրեր

07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
07.11.2026 | 15:54
Եթե թուրքերն ուզենան հարձակվեն, մենք չենք հասցնի հզորանանք, որևիցե բան չենք հասցնի. Սիմոնյանը՝ սփյուռքահային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:43
Ռումբի տեղադրման մասին սպառնալիքներ՝ եվրոպական հեռուստաընկերություններին․ նամակները ստորագրված են եղել «Միխայիլ Անդրոպով» անունով
07.11.2026 | 15:25
Ինչի՞ պետք է կարողանանք ինչ որ տեղ տեղաշարժվենք, իսկ ադրբեջանցին մի տեղից մյուսը չկարողանա. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:06
ԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևատրում է առաջարկում Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար
07.11.2026 | 14:41
Հանրապետության մեծ մասում ձյուն կտեղա. բուք և սառնամանիք է սպասվում
07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
Բոլորը

ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան պաշտոնյան BBC-ին ասել է, որ պաղեստինյան զինված խմբավորումը կմերժի ԱՄՆ-ի վերջին առաջարկը Գազայում նոր հրադադարի և պատանդների ազատ արձակման վերաբերյալ։

Սպիտակ տունը հինգշաբթի հայտարարել է, որ Իսրայելը «հաստատել է» ԱՄՆ դեսպան Սթիվ Ուիթկոֆի ծրագիրը և սպասում է ՀԱՄԱՍ-ի պաշտոնական պատասխանին։ Իսրայելական լրատվամիջոցները, հղում անելով տեղի պաշտոնյաներին, հայտարարել են, որ ՀԱՄԱՍ-ը երկու փուլով կհանձնի 10 ողջ պատանդի և 18 մահացած պատանդի մարմիններ՝ 60-օրյա հրադադարի և իսրայելական բանտերում գտնվող պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակման դիմաց։

ՀԱՄԱՍ-ի պաշտոնյան հայտարարել է, որ առաջարկը չի համապատասխանում հիմնական պահանջներին, այդ թվում՝ պատերազմի դադարեցմանը, և որ շարժումը կարձագանքի հարմար պահի։

Իսրայելի կառավարությունը մեկնաբանություն չի տվել, սակայն վարչապետ Բենիամին Նեթանյահուն, ըստ որոշ տեղեկությունների, հինգշաբթի պատանդների ընտանիքներին ասել է, որ ընդունում է Ուիթկոֆի ծրագիրը։

Իսրայելը Գազայի նկատմամբ լիակատար շրջափակում է սահմանել և մարտի 18-ին վերսկսել է հարձակումը ՀԱՄԱՍ-ի դեմ՝ ԱՄՆ-ի, Կատարի և Եգիպտոսի միջնորդությամբ կնքված երկամսյա հրադադարի խափանումից հետո։ Թել Ավիվը հայտարարել է, որ ցանկանում է ճնշում գործադրել ՀԱՄԱՍ-ի վրա՝ ազատ արձակելու դեռևս պահվող 58 պատանդներին, որոնցից առնվազն 20-ը, ենթադրաբար, ողջ են։

Մայիսի 19-ին Իսրայելի զինված ուժերը սկսել էին ընդլայնված հարձակում, որի արդյունքում, ըստ Նեթանյահուի, զորքերը «վերահսկողություն կհաստատեն Գազայի բոլոր տարածքների նկատմամբ»։ Հաջորդ օրը նա նշել էր, որ Իսրայելը նաև կմեղմացնի շրջափակումը և կթույլատրի Գազային մատակարարել «հիմնական» քանակությամբ սնունդ՝ սովը կանխելու համար։

Գազայի առողջապահության նախարարության տվյալներով՝ վերջին 10 շաբաթվա ընթացքում սպանվել է գրեթե 4000 մարդ։ ՄԱԿ-ը հայտնում է, որ ևս 600,000 մարդ տեղահանվել է Իսրայելի ցամաքային գործողությունների պատճառով, իսկ ՄԱԿ-ի կողմից աջակցվող IPC-ի զեկույցը զգուշացնում է, որ մոտ 500,000 մարդ առաջիկա ամիսներին կբախվի սովի աղետալի մակարդակի։

Վաշինգտոնում նախօրեին կայացած մամուլի ասուլիսում Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լևիթին հարցրել են՝ կարո՞ղ է, արդյոք, հաստատել Al Arabiya-ի տեղեկությունն այն մասին, որ Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը համաձայնության են եկել նոր հրադադարի շուրջ։

«Ես կարող եմ հաստատել, որ հատուկ դեսպան Ուիթկոֆը և նախագահը ՀԱՄԱՍ-ին ներկայացրել են հրադադարի առաջարկ, որն Իսրայելը սատարել է։ Իսրայելը ստորագրել է այս առաջարկը, նախքան այն ՀԱՄԱՍ-ին ուղարկելը։ Ես կարող եմ նաև հաստատել, որ այդ քննարկումները շարունակվում են, և մենք հույս ունենք, որ Գազայում հրադադար կհաստատվի, որպեսզի մենք կարողանանք բոլոր պատանդներին վերադարձնել իրենց տները»,- ասել է նա։

ՀԱՄԱՍ-ի  բարձրաստիճան պաշտոնյան, սակայն, ավելի ուշ հայտարարել է, որ համաձայնագիրը հակասում է խմբի բանակցողների և Ուիթկոֆի միջև նախկինում կայացած քննարկումներին։ Պաշտոնյան BBC-ին ասել է, որ առաջարկը չի ներառում երաշխիքներ, որ ժամանակավոր զինադադարը կհանգեցնի մշտական ​​հրադադարի, ինչպես նաև վերադարձ մարդասիրական արձանագրությանը, որը թույլ էր տալիս ամեն օր հարյուրավոր բեռնատարներով օգնություն հասցնել Գազա վերջին հրադադարի ժամանակ։ Այնուամենայնիվ, նա նշել է, որ ՀԱՄԱՍ-ը կապի մեջ է միջնորդների հետ և իր գրավոր պատասխանը կտրամադրի ժամանակին։

Ավելի վաղ Իսրայելի Channel12 հեռուստաալիքը հաղորդել էր, որ Նեթանյահուն հանդիպման ժամանակ պատանդների ընտանիքներին ասել է. «Մենք համաձայն ենք ընդունել Ուիթկոֆի վերջին ծրագիրը, որը մեզ հանձնվել է այսօր երեկոյան։ ՀԱՄԱՍ-ը դեռ չի արձագանքել։ Մենք չենք կարծում, որ ՀԱՄԱՍ-ը կազատի վերջին պատանդին, և մենք չենք լքի Գազան, մինչև բոլոր պատանդները մեզ մոտ չլինեն»։

Վարչապետի գրասենյակն ավելի ուշ հայտարարություն էր տարածել՝ մեղադրելով հեռուստաալիքի լրագրողներից մեկին  «մաքսանենգ ճանապարհով» ձայնագրիչ սարք տանելու փորձի համար այն սենյակ, որտեղ տեղի է ունեցել հանդիպումը։ Նեթանյահուի գրասենյակը, սակայն, չի հերքել, որ համաձայնել է ԱՄՆ-ի առաջարկին։

Բենիամին Նեթանյահուն նախկինում հայտարարել էր, որ Իսրայելը կավարտի պատերազմը միայն այն դեպքում, երբ բոլոր պատանդներն ազատ արձակվեն, ՀԱՄԱՍ-ը կա՛մ ոչնչացվի, կա՛մ զինաթափվի, իսկ նրա առաջնորդներն արտաքսվեն։

ՀԱՄԱՍ-ն էլ հայտարարել է, որ պատրաստ է վերադարձնել բոլոր պատանդներին՝ ռազմական գործողությունների լիակատար դադարեցման և Իսրայելի կողմից Գազայից զորքերի լիակատար դուրսբերման դիմաց։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի