Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելն ընդունում է Գազայում հրադադարի վերաբերյալ ԱՄՆ բանագնացի առաջարկը

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելն ընդունում է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի հրադադարի և Գազայում պատանդների ազատ արձակման առաջարկը։ Նեթանյահուն խոսել է ՀԱՄԱՍ-ի կողմից սպանված և դեռևս պատանդառվածների ընտանիքների հետ:

YNet-ը գրում է, որ Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարել են՝ ՀԱՄԱՍ-ը կարող է չհամաձայնվել գործարքին, քանի որ այն չի ներառում պատերազմը դադարեցնելու պարտավորություն։

Նշվում է, որ եթե ​​ՀԱՄԱՍ-ն ընդունի առաջարկը, այն, հավանաբար, կհաստատվի կաբինետի կողմից։

Փաստաթղթի համաձայն՝ ողջ մնացած պատանդներից 10-ը և մահացածների կեսը կվերադարձվեն երկու փուլով՝ մեկ շաբաթ ընդմիջումով։ Մնացած պատանդների ճակատագիրը կախված կլինի հրադադարի բանակցությունների արդյունքից։ Եթե 60 օրվա ընթացքում համաձայնության չհասնեն, Իսրայելը կկարողանա վերսկսել ռազմական գործողությունները։

Պատանդների ընտանիքները խորապես մտահոգված են այն հարցով, թե ովքեր կընդգրկվեն ազատ արձակվողների նախնական ցուցակում։

Իսրայելցի պաշտոնյաները խոստովանում են, որ պատանդների միջև ընտրություն կատարելը «դաժան որոշում» է, որը կարող է «բաժանել ընտանիքները»։ Չնայած Իսրայելը պահանջել է, որ մարդասիրական դեպքերին առաջնահերթություն տրվի, թեպետ պաշտոնյաները խոստովանում են, որ ավելի քան 600 օր ծանր պայմաններում անցկացնելուց հետո «բոլորն արդեն համարվում են մարդասիրական»։

Եթե ​​հրադադարն իրագործվի, ապա ՄԱԿ-ի և միջազգային կազմակերպությունների միջոցով կվերականգնվի Գազային մարդասիրական օգնությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի