ԿԳՄՍ նախարարն ու Հնդկաստանի դեսպանը քննարկել են համագործակցության հեռանկարները

Լուրեր

08.09.2026 | 12:28
ԱԺ Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի առաջին նիստը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 12:21
Լեռնային Ղարաբաղում աշխատող ադրբեջանցի կապալառուին «սպառնում են ձերբակալությամբ»՝ աշխատանքի վճարը պահանջելու համար
08.09.2026 | 12:17
Պեդրո Զարոկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
08.09.2026 | 12:12
Առաջիկա 2-3 ամսում լուրջ զարգացումներ են սպասվում, որոնց նախագահ Քոչարյանը դիմադրելու է․ Խամոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:03
ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի առաջին նիստը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 11:59
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Սարատովը․վնասվել են բնակելի շենքր, կան վիրավորներ
08.09.2026 | 11:53
Մեկնարկել են Մեղրի-Ծավ ճանապարհահատվածի միջին նորոգման աշխատանքները
08.09.2026 | 11:44
Ավետիք Բաբայանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 11:40
5 կգ թմրամիջոցն ապօրինի իրացնելու փորձ կատարած 3 անձինք կալանավորվել են
08.09.2026 | 11:31
Հանձնարարական եմ տվել. Երևանում մարզային տրանսպորտով չպետք է ուղևորափոխադրումներ իրականացվեն. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 11:20
Գորիս համայնքին է վերադարձվել շուրջ 223 հա մակերեսով հողատարածք
08.09.2026 | 11:11
Լեռնանցքում երկու օր գազ չի լինի
08.09.2026 | 11:00
Ռոբերտ Քոչարյանի թիմակիցների ասուլիսը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 10:57
Երևանի ավագանու 7-րդ նստաշրջանի առաջին նիստը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 10:50
Գեղարքունիքում վարչության պետը և մի շարք դպրոցների տնօրեններ են ձերբակալվել
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհայի հետ անդրադարձել են միջբուհական համագործակցության զարգացման հնարավորություններին, այդ թվում՝ ուսանողների, հետազոտողների և դասավանդողների փոխանակման ծրագրերին, համատեղ կրթագիտական նախաձեռնությունների իրականացմանը տեղեկատվական տեխնոլոգիաների, բժշկության և գյուղատնտեսության բնագավառներում: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից։

«Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել ՀՀ բուհերում օտարերկրյա դիմորդների ընդունելությանը, նշվել է, որ օտարերկրյա դիմորդների հանար ընթացակարգային փոփոխություն է եղել: Ըստ նախարարի՝ կրթության որակի շարունակական բարձրացմանը զուգահեռ աշխատանքներ են իրականացվում ընթացակարգերի պարզեցման, առավել թափանցիկ գործընթաց իրականացնելու ուղղությամբ՝ նաև օտարերկրյա ուսանողների համար Հայաստանի բարձրագույն կրթությունն առավել հասանելի դարձնելու ուղղությամբ: Մասնավորապես, նրանք կարող են իրենց ընդունելության հայտերն ու փաստաթղթերը ներկայացնել «fs.emis.am» էլեկտրոնային համակարգի միջոցով՝ նախապես գրանցվելով այդ համակարգում»,- ասված է հաղորդագրությունում:

Նախարար Ժաննա Անդրեասյանը դեսպանին ներկայացրել է նաև Ակադեմիական քաղաք ծրագիրը՝ կարևորելով միջազգային գործընկերների համագործակցությունն ու լավագույն փորձի տեղայնացումը:

«Դեսպան Նիլակշի Սահա Սինհան ևս կարևորել է Հայաստանի և Հնդկաստանի միջև բազմակողմ համագործակցությունը՝ անդրադառնալով նաև մշակույթի բնագավառում համատեղ ծրագրերին: Մասնավորապես նշվել է, որ Հայաստանը մշտապես ակտիվ մասնակցություն է ունենում Հնդկաստանում տեղի ունեցող Սուրաջկունդի միջազգային արհեստների ամենամյա փառատոներին` ներկայացնելով հայկական հարուստ ու բազմաբնույթ մշակույթը, այդկերպ խթանելով միջազգային մշակութային երկխոսությունը, համագործակցությունն ու ոչ նյութական մշակութային ժառանգության հանրահռչակումը: Առանձնակի կարևորվել է համատեղ կինոարտադրության ոլորտում համագործակցությունը, ինչպես նաև երիտասարդության ոլորտում համատեղ փառատոների, համաժողովների անցկացումը»,- նշված է հաղորդագրությունում։