Կրթվիր, որ «դոմփե՞ս». Փաշինյանի աննախադեպ գրառումը՝ նոր հակամարտության սկիզբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 01:59
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց Պորտուգալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 23:32
Հայաստան-Լիտվա համագործակցություն․ Վահան Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Վիլնյուս
05.11.2026 | 23:22
Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, ՀՀ-ի հայերս երջանիկ կլինենք. Ռուբինյան
05.11.2026 | 23:08
Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
05.11.2026 | 22:54
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Տորենսեի» դեմ խաղում
05.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2026 | 22:27
Լեհաստանում Ռուսաստան սպառազինության բաղադրիչներ մատակարարելու գործով 6 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ ՌԴ քաղաքացի
05.11.2026 | 22:13
Հովտաշատում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել է
05.11.2026 | 21:59
Հոր անունը կրող հիմնադրամը ղեկավարելու համար Բորիս Նեմցովի դուստրը Ռուսաստանում դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
05.11.2026 | 21:42
Ֆինլանդիայի դատարանը ադրբեջանցի նավաստուն 3 տարվա ազատազրկման է դատապարտել ստորջրյա մալուխները վնասելու գործով
05.11.2026 | 21:28
Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
05.11.2026 | 21:13
ԲԴԽ նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացման հարցերը
05.11.2026 | 21:00
ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանին կապակցված ընկերություններին է դուրս գրվել․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
Բոլորը

«Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել, ինձ հետ ի՞նչ գործ ունես»,- այսօր առավոտյան  Նիկոլ Փաշինյանը մեկ նախադասության մեջ կիրառել էր «սրբազան» և «դոմփել» բառերը։ Սկզբում բազմաթիվ օգտատերեր կարծիք էին հայտնում, թե երկրի վարչապետի էջը կոտրել են։ Այդ կասկածները, սակայն, արագորեն փարատվեցին, երբ Փաշինյանը շարունակեց մեկը մյուսի հետևից թեմայի վերաբերյալ նոր գրառումներ անել, իսկ նրա թիմակիցներն էլ՝ ձայնակցել։

Աննախադեպ բառամթերքի կիրառմամբ այս գրառումը պարզ չէ, թե ում է ուղղված և, որ ամենակարևորն է, որտեղից երկրի վարչապետին մարդկանց ինտիմ հարաբերությունների վերաբերյալ տեղեկություններ։ Factor TV-ն այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ փորձեց Փաշինյանի թիմակիցներից պարզել՝ ինչպե՞ս են վարչապետի ձեռքում հատնվել մարդկանց խիստ նեղ անձնական կյանքի վերաբերյալ տեղեկություններ։

Վարչապետին կոշտ քննադատել են կանանց իրավունքերի պաշտպանությամբ զբաղվող մեկ տասնյակից ավելի ՀԿ-ներ՝ պահանջելով հեռացնել կնոջը թիրախավորող հրապարակումը։

Փաշինյանը, սակայն, ոչ միայն չհեռացրեց խնդրահարույց գրառումը, այլև ամբողջ օրվա ընթացքում շարունակեց թեմայի վերաբերյալ նոր գրառումներ անել՝ հայտարարելով, թե կուսակրոն որոշ հոգևորականներ ամուսնացած են, բայց, ինչպես ինքը, պաշտոնական գրանցում չեն անցել։ Ուշագրավ է, որ այս տարակուսելի գրառումներին զուգահեռ՝ վարչապետը Շիրակի մարզի փոքրիկների հետ ունեցած հանդիպումներից տեսանյութեր էր տեղադրում։

Փաշինյան-եկեղեցի հարաբերությունները հերթական անգամ սրվեցին վարչապետի՝ երեկ կառավարության նիստում արված հայտարարություններից հետո։

Փաշինյանի էջից տեղեկանում ենք, որ նա վերջին անգամ եղել է Որոտանավանքում, Մեղրիի եկեղեցիներում, շրջել ու մոմ վառել։ «Չուլան» բնորոշման առիթով վարչապետին արձագանքել են Սյունյաց թեմից՝ նրա այս ելույթը համարելով անհարգալից եկեղեցու նկատմամբ։

««Չուլան» կոչել եկեղեցիները նշանակում է նսեմացնել մի սրբություն, որը տևականորեն սնուցել է մեր ժողովրդի հոգևոր կյանքը պատերազմներում, գաղթերի մեջ, ճնշումների օրոք։ Այդպիսի բառապաշարը ծառայում է հանրային գիտակցության մեջ սրբազան երևույթների արժեզրկմանը, հոգևոր դաշտի ապասրբայնացմանը, ինչը չի կարող անարձագանք մնալ»,- նշել են թեմից։

Հիշեցնենք, որ իշխանություն-եկեղեցի հակամարտությունը սկսվել էր պատերազմից հետո, երբ կաթողիկոսը միացավ Փաշինյանի հրաժարականի պահանջին։

Եկեղեցու դեմ հերթական արշավը վրդովվեցրել է ԱԺ ընդդիմադիր պատգամավորներին։

Այսօր ամբողջ օրվա ընթացքում Փաշինյանի գրառումներից տարակուսած քաղաքացիները մեկնաբանություններում վրդովմունք էին հայտնում՝ այսպե՞ս է վարչապետը կրթում և կրթվում, որ հայհոյանքն ու ատելության խոսքն անպակաս է նրա խոսույթում։

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը նկատում է՝ եթե կուսակրոնության հետ կապված  Փաշինյանի մատնանշած խնդիրը գոյություն ունի, ապա դրա համար Եկեղեցին գործիքակազմ ունի։

Օրեր առաջ հրապարակվել էին «Կովկասյան բարոմետրի» սոցհարցման տվյալները, որոնց համաձայն՝ Հայ առաքելական եկեղեցուն վստահում է Հայաստանի բնակչության 71%-ը, մինչդեռ ՔՊ կուսակցությանը և Նիկոլ Փաշինյանին՝ ընդամենը 17%-ը։ Արդյո՞ք այս տվյալները չեն եկեղեցու թիրախավորման նոր ալիքի պատճառ դարձել։ Փաշինյանի թիմակիցը վստահեցնում է՝ միայն ուրախ են եկեղեցու բարձր վարկանիշի համար։

Մայր Աթոռը դեռևս որևէ կերպ չի արձագանքել Փաշինյանի հայտարարություններին։  Մինչ այդ օրվա ավարտին Փաշինյանը ևս մեկ գրառում կատարեց` հայտարարելով, թե Հայաստանի Հանրապետությունը պետք է վճռորոշ ձայն ունենա Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրության հարցում։ Կաթողիկոսի թեկնածուները պետք է անցնեն բարեվարքության ստուգում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան