Եվրահանձնաժողովը (ԵՀ) առաջարկել է Եվրամիության խորհրդին՝ կասեցնել Վրաստանի պետական ծառայողների, դիվանագետների և նրանց ընտանիքների համար պարզեցված վիզային ռեժիմը։ Նախաձեռնությունը պատասխան է ցուցարարների նկատմամբ վրացական իշխանությունների «դաժան բռնաճնշումների»։ ԵՄ-ի և Վրաստանի միջև կարճաժամկետ ուղևորությունների համար առանց վիզայի ռեժիմը գործում է 2017 թվականից։ «Այս որոշումը բացասաբար չի ազդի մարդկանց միջև շփումների վրա, քանի որ սովորական անձնագրեր ունեցող …