Մատվիենկոն հայտարարել է, որ Փաշինյանի և Պուտինի միջև որևէ խնդիր չկա

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառուցողական հարաբերություններ են պահպանում, նրանց միջև որևէ խնդիր չկա։ Այս մասին հայտարարել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։

«Նիկոլ Փաշինյանը մեր նախագահին փոխանցեց իր ողջույնները և հատկապես ընդգծեց, որ չնայած ցանկացած ակնարկի՝ ինքը և Վլադիմիր Պուտինը միշտ ունեցել են, ունեն և շարունակում են ունենալ կառուցողական, բովանդակալից հարաբերություններ, և ինքը որևէ խնդիր չունի նախագահի հետ հարաբերություններում»,- լրագրողներին ասել է Մատվիենկոն։

Նա նաև նշել է՝ Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները վստահության ճգնաժամ չեն ապրում։

«Գիտեք՝ կան տարածված արտահայտություններ, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև վստահության ճգնաժամ կա։ Ես նման զգացողություն չունեմ։ Ընդհակառակը, ինչպես մենք, Հայաստանը նույնպես ցույց է տվել իր հետաքրքրությունը մեր բազմակողմանի երկկողմ համագործակցության զարգացման ընդլայնման հարցում»,- ասել է Մատվիենկոն։

Նա ընդգծել է, որ «կա երկկողմ օրակարգը թարմացնելու անհրաժեշտության ըմբռնում՝ հաշվի առնելով տեղում ստեղծված նոր իրողությունները»։

Հիշեցնենք, որ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վալենտինա Մատվիենկոն այսօր հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի