Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտնել է ռուսական «Էնգելս» և «Դյագիլևո» օդանավակայանների վրա հարձակումների մասին

Լուրեր

31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
Բոլորը

Ուկրաինական զինված ուժերը հունիսի լույս 6-ի գիշերը հարվածներ են հասցրել ՌԴ Սարատովի մարզում գտնվող «Էնգելս» և Ռյազանի մարզում գտնվող «Դյագիլևո» օդանավակայաններին։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի Զինված ուժերի Գլխավոր շտաբը։

Նշվում է, որ «հաջող հարված է հասցվել Սարատովի մարզի «Էնգելս» օդանավակայանին՝ Ուկրաինայի անվտանգության ծառայության գործողությունից հետո մնացած հակառակորդի ինքնաթիռների կենտրոնացման վայրին։ Հարված է հասցվել նաև Ռյազանի մարզի «Դիագիլևո» օդանավակայանին, որտեղ տեղակայված են ուղեկցող կործանիչներ, որոնք օգտագործվում են Ուկրաինայի տարածքում հրթիռային հարվածներ հասցնելու համար։ Բացի այդ, այստեղից թռիչքներ են կատարում հակառակորդի ռազմավարական ռմբակոծիչները»։

Բացի այդ, Ուկրաինայի պաշտպանության ուժերը հարձակվել են ՌԴ տարածքում և Ուկրաինայի ժամանակավորապես օկուպացված շրջաններում գտնվող հակառակորդի մի շարք կարևոր թիրախների վրա: Հարված է հասցվել Կուրսկի մարզի Կուլբակի բնակավայրի տարածքում գտնվող ռուսական բանակի 72-րդ մոտոհրաձգային դիվիզիայի 30-րդ մոտոհրաձգային գնդի լոգիստիկ կետին։

Հիշեցնենք, որ ՌԴ ՊՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ ՀՕՊ ուժերը Ռուսաստանի 12 մարզերում (ներառյալ՝ Սարատովի և Ռյազանի մարզերը), ինչպես նաև բռնակցված Ղրիմում խոցել են ուկրաինական 174 անօդաչու թռչող սարք։

Հունիսի 1-ին Ուկրաինայի անվտանգության ծառայության «Սարդոստայն» գործողության շրջանակում FPV անօդաչու թռչող սարքերը գրոհել էին  ՌԴ Ռյազանի մարզի «Դյագիլևո», Մուրմանսկի մարզի «Օլենյա», Իրկուտսկի մարզի «Բելայա» և Իվանովոյի մարզի «Իվանովո» ռազմական օդանավակայանները։ Ըստ ուկրաինական կողմի՝ ՌԴ ինքնաթիռների ընդհանուր կորուստները կազմել են 41 միավոր։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի